Ծեր հրեան տղայի հետ (նկար, Պիկասո)

«Ծեր հրեան տղայի հետ» («Կույր մուրացկանը տղայի հետ»), իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի կտավը, որը նկարել է 1903 թվականին Բարսելոնայում։

Picto infobox artiste.png
Ծեր հրեան տղայի հետ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1903
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

ՊատմությունԽմբագրել

Նկարը հայտնի «երկնագույն» ժամանակաշրջանի ամենանշանակալի կտավներից մեկն է։ Այն նկարվել է 1903 թվականին Բարսելոնայում։ Որոշ ժամանակ անց Պիկասոն տեղափոխվել է Փարիզ, որտեղ այս ստեղծագործությունը գնել է մոսկովյան վաճառական և հավաքորդ Սերգեյ Շչուկինը։ 1918 թվականին նրա հավաքածուն ազգայնացվել է, և արդյունքում նկարը հայտնվել է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում։

Այժմ նկարը ցուցադրվում է 19-20-րդ դարերի Եվրոպայի և Ամերիկայի արվեստի պատկերասրահում։

ՆկարագրությունԽմբագրել

Նկարի սյուժեն պարզ ու հասարակ է։ Գեղարվեստական արտահայտչամիջոցները ևս կոնկրետ և նվազագույն են։ Ծերունին ու տղան ցնցոտիներով են, փաթաթված են հին ծածկոցով։ Պատռված անդրավարտիքի տակից երևում են մուրացիկի չափազանց նիհար ոտքերը։ Անխնամ մորուքը, հին շարֆով կապած մազերը, փոս ընկած այտերը՝ այս ամենը վկայում են աղքատության և երկար ժամանակ թերսնուցման մասին։ Տղան խնձոր է ուտում՝ հավանաբար, օրվա միակ ողորմությունը։

Աշխարհի ողջ դառնությունն ու անարդարությունն արտահայտված են այս կտավում։ Հստակ գծերը հիշեցնում են քանդակագործական պատկեր։ Մանրամասների բացակայությունը միայն ընդգծում է դա։ Կապույտ ֆոնի վրա առանձնանում են միայն հերոսների դեմքերը և ծերունու ոտքերը։ Ոչ մի լրացուցիչ մանրամասնություն չի շեղում այս արտահայտիչ խմբից։

ՍյուժեԽմբագրել

Մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված են աղքատները՝ ծերունին և տղան, որոնք մարմնավորում են երկու անօգնական, անպաշտպան տարիքները՝ մանկությունն ու ծերությունը։ Պիկասոն պատկերել է հյուծված կույր ծերունուն։ Նրան սեղմված տղան նույնպես կույր է թվում, քանի որ աչքերն անշարժ ու անկենդան տեսք ունեն։ Նրանք լռում են, բայց մտովի խոսում են միմյանց հետ։ Չնայած ծերունին կույր է, նրա ներքին հայացքը թափանցում է իրերի և իրադարձությունների բուն էության մեջ։ Նա տեսնում է իրենց իրավիճակի ողջ սարսափը։

Տղան ծերունու մեջ միակ աջակցությունն ու հույսն է զգում։ Այս աշխարհում նրանք միայն երկուսով են, ոչ ոքի պետք չեն, և միայն փոխադարձ սերն է օգնում նրանց գոյատևել։

ԳրականությունԽմբագրել

  • Издательство «Красная Площадь», М., 2010

Արտաքին հղումներԽմբագրել