Ծեր թագավորը իր աքսորավայրում

«Ծեր թագավորը իր աքսորավայրում» (գերմ.՝ Der alte König in seinem Exil), ավստրիացի գրող Առնո Գայգերի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 2011 թվականին։ Թարգմանվել է 28 լեզուներով։ Գիրքն ստացել է մի շարք գրական մրցանակներ, այդ թվում Ֆրիդրիխ Հյոլդեռլինի անվան մրցանակ, ինչպես նաև արժանացել է տարբեր երկրների բժշկական միավորումների գնահատանքին (2011 թվականին՝ German Hospice and Palliative Care Association (DHPV) Award

Ծեր թագավորը իր աքսորավայրում
գերմ.՝ Der alte König in seinem Exil
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԱռնո Գայգեր
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել էփետրվարի 7, 2011

Հայերեն տպագրվել է 2013 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, գերմաներենից թարգմանել է Գայանե Գինոյանը[1]։

Դիպաշար խմբագրել

Գրքի համար բնաբան է ընտրված Հոկուսայիի «Պետք է ընդհանուրը նույնպես նկարագրել որպես անձնական» խոսքերը։

Գիրքն ինքնակենսագրական բնույթ ունի, որում հեղինակը պատմում է հոր մասին, որը տառապում էր ալցհայմերի հիվանդությամբ, սակայն չէր կորցրել իր կենսունակությունն ու բանականությունը։ Վեպում անդրադարձ է կատարվում ժամանակակից գրականության կարևոր թեմաներին՝ ծերություն և հիվանդություն, հայրենիք և ընտանիք։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդը, անկախ հիվանդությունից, շարունակում է իր անցյալով, յուրահատկությամբ և արժանապատվությամբ մարդ մնալ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել