Գայանե Գինոյան

Հայ թարգմանիչ

Գայանե Վազգենի Գինոյան (հունվարի 2, 1969(1969-01-02), Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Գայանե Գինոյան
Ծնվել էհունվարի 2, 1969(1969-01-02) (55 տարեկան)
ԾննդավայրԵրանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1994)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գայանե Գինոյան, ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։

1986 թվականին ավարտել է Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1989-1994 թվակններին ուսանել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, գերմաներեն/անգլերեն բաժնում, ուսման վերջին տարում ստացել է Հայաստան համահայկական հիմնադրամի անվանական կրթաթոշակ։ Ուսումը ավարտել է 1994 թվականին և ստացել գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցչի որակավորում։ 1994 թվականից մինչ այսօր աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, դասավանդում է գերմաներեն։ 2000-2001 թվակններին՝ երկու կիսամյակ գերմանական գրականության գծով գիտահետազոտական վերապատրաստում է անցել Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանում, 2003-2004 թվականներին՝ երկու կիսամյակ ավստրիական գրականության գծով՝ Ավստրիայի Վիեննայի համալսարանում։

2005 թվականին պաշտպանել է գիտական ատենախոսություն գերմանալեզու գրականությունից։

2010 թվականից զբաղվում է գեղարվեստական թարգմանությամբ, թարգմանում է գերմանալեզու՝ գերմանական, ավստրիական և շվեյցարական գրականություն[1][2]։

2014, 2018, 2021 թվականներին ղեկավարել է գերմաներեն-հայերեն գեղարվեստական թարգմանիչների սեմինարներ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Դանիել Քելմանն։ Աշխարհի չափագրումը․- Երևան։ ԻԿԿ հրատ., 2010․- 207 էջ։
  • Քրիստոֆ Հայն։ Օտար ընկերը․- Երևան։ Արևիք հրատ., 2011․- 136 էջ։
  • Բերնհարդ Շլինկ։ Ընթերցողը․- Երևան։ Զանգակ-97 հրատ., 2012․- 192 էջ։
  • Առնո Գայգեր։ Ծեր թագավորը իր աքսորավայրում․- Երևան։ Զանգակ, 2013․- 174 էջ։
  • Յուլյա Ֆրանկ։ Միջօրեի տիկինը․- Երևան։ Անտարես, 2014․- 456 էջ։
  • Դիանա Համբարձումյան։ Հեռագիր Ֆաթիմային.- Մայնի Ֆրանկֆուրտ։ Հայ Մեդիա հրատ., 2014.- 133 էջ։
  • Ինգեբորգ Բախմանն։ Զիմուլտան․- Երևան։ Զանգակ, 2015․- 280 էջ։
  • Մելինդա Նադյ Աբոնի։ Աղավնիները թռչում են․- Երևան։ Զանգակ, 2016․- 330 էջ։
  • Պետեր Շտամ։ Ագնես․- Երևան։ Զանգակ, 2017․- 144 էջ։
  • Ռոբերտ Զեեթալեր։ Մի ամբողջ կյանք․- Երևան։ Զանգակ, 2019․- 136 էջ։
  • Լուկաս Բերֆուս։ Կոալա․- Երևան։ Զանգակ, 2019․- 152 էջ։
  • Յոզեֆ Ռոթ։ Հոբ․- Երևան։ Զանգակ, 2020․- 216 էջ։
  • Բերնհարդ Շլինկ։ Փախուստ սիրուց․- Երևան։ Զանգակ, 2020․- 320 էջ։
  • Հայնրիխ Բյոլ։ Մարդկայինի էսթետիկա․- Երևան։ Հայնրիխ Բյոլ հիմն., 2020․- 136 էջ։
  • Կատերինա Փոլադյան։ Այստեղ առյուծներ կան․- Երևան։ Ակտուալ արվեստ, 2021․- 226 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««ՀԵՏՈ ԿԵՐԵՎԱ՝ ՍԱ ԲԱՐՁՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ՈՉ». ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆ». Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  2. ««Ագնեսը»՝ որպես գրականության եւ կյանքի հակադրություն» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.