Ծաղիկներ և ծառեր (մուլտֆիլմ)

«Ծաղիկներ և ծառեր» (անգլ.՝ Flowers and Trees)  Silly Symphonies շարքի կարճամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1932 թվականի հուլիսի 30-ին՝ «Walt Disney Studios» կողմից՝ United Artists -ի միջնորդությամբ։

Ծաղիկներ և ծառեր
անգլ.՝ Flowers and Trees
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորԲերթ Ջիլեթ[1][2]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
ԵրաժշտությունՖրանց Շուբերտ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորUnited Artists[2] և Դիսնեյ+
Տևողություն8 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականհուլիսի 30, 1932[3][1][2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2]
Պարգևներ

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Ծաղիկներ և ծառեր» սա առաջին առևտրային ֆիլմն էր, որտեղ կիրառվել է «Տեխնիկոլոր» (անգլ.՝ Technicolor) եռագույն գործընթացը, մինչ այդ բոլոր ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Տեխնիկոլոր» տեխնոլոգիայով, նկարահանվել են երկգույն պրոցեսով։

«Ծաղիկներ և ծառերը» սկզբում նկարահանվել է սև-սպիտակ տարբերակով, մինչև Ուոլթ Դիսնեյը նայել է եռագույն «Տեխնիկոլորի» փորձերը, որը հորինել էր նրա աշխատակից Հերբերտ Կալմուսը։ Որոշելով, որ «Ծաղիկներ և ծառերը» հիանալի փորձանմուշ կլինեն՝ Դիսնեյը հրաժարվել է սև-սպիտակ գաղափարից և կարճամետրաժ ֆիլմին գույներ է հաղորդել[5]։ Արդյունքում հանդիսատեսներն ու քննադատները դրական են ընկալել մուլտֆիլմը և 1932 թվականին այն շահել է առաջին Օսկար մրցանակը՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

Ռոսինիի և Շուբերտի երաժշտությունը ֆիլմում տրամադրությունների փոփոխություններ են առաջ բերում[6]։ Արդյունքում Silly Symphonies շարքի հաջորդ բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են եռագույն «Տեխնիկոլորով», և լավ գունահաղորդումը նպաստել է վարձույթի պահանջարկի ավելացմանը։

Միկի Մաուսի մասին մուլտֆիլմի այլ սերիաները մնացել են սև-սպիտակ, մինչև 1935 թվականին «Համերգ» (անգլ.՝ The Band Concert)մուլտֆիլմի նկարահանումը։

Սյուժե

խմբագրել

Անտառում բացվում է առավոտը։ Երկար քնից հետո արթնանում են անտառի բոլոր բնակիչները՝ ծառերը, ծաղիկները, սնկերը։ Երիտասարդ Թխկին սիրահարվում է Կաղամախուն և նրա համար երգ է երգում։ Այդ ընթացքում նրան հակառակորդ է դուրս գալիս՝ դա չար և ծեր Կաղնին էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 INDUCKS(բազմ․) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Big Cartoon DataBase — 1998.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Smith D. Academy Awards // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
  5. Patrick Malone. «Disney Shorts: Flowers and Trees». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.(անգլ.)
  6. Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 72-73. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3

Արտաքին հղումներ

խմբագրել