Խևակ
Խևակ, հայախոս մուսուլմանական գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում։ Գտնվում էր Խաչեքար կամ Քաջքար լեռան արևելյան ստորոտին, Կիսկիմ ավանից հյուսիս, Ճորոխի միջին հոսանքի փախ կողմում, նրա Պարխալ վտակի ձախակողմյան Կոբակսու վտակի ակունքների մոտ։
Գյուղ | ||
---|---|---|
Խևակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Խևա, Խևի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի միջով անցնում է Բեժանգետ գետակը, որը նաև կոչվում է Խևակու գետ։
Պատմություն
խմբագրելԽևակի քրիստոնյա հայերը (մոտ 200 տուն) XIX դարի 1-ին կեսին ստիպողաբար ընդունել են իսլամ կամ փախել և ապաստանել Խոտորջրում ու Կաբինում։ XX դարի սկզբին գյուղում մնացել էր ընդամենը 10 տուն հայ բնակիչ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում էր մեղվաբուծությամբ (գյուղը հռչակված էր ընտիր մեղրով), հողագործությամբ, անասնապահությամբ[1]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԽևակի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցին 1980 թվականի դրությամբ դեռ կանգուն էր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 720
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |