Xcho (երգիչ)
Խաչիկ Արայիկի Դունամալյան (հունիսի 9, 2001[1], Վանաձոր, Հայաստան[1]), հայ երգիչ, առավել հայտնի է Խչո (անգլ.՝ Xcho) բեմական անունով[2]։ Իր երգերը կատարում է Glass Cage լեյբլի հովանու ներքո։ Նա Հայաստանից է և ապրում է Ռուսաստանում։
Xcho | |
---|---|
Ի ծնե անուն | Խաչիկ Դունամալյան |
Նաև հայտնի է որպես | Xcho[1] |
Ծնվել է | հունիսի 9, 2001[1] (23 տարեկան) Վանաձոր, Հայաստան[1] |
Երկիր | Հայաստան և Ռուսաստան |
Ժանրեր | հիփ-հոփ և փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 2001 թվականի հունիսի 9-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Սովորել է Վանաձորի համար 10 միջնակարգ դպրոցում։ Վաղ տարիքից դրսևորել է իր ունակությունները՝ արժանանալով շրջապատի ուշադրությանը[2]։ Ունի փոքր եղբայր՝ Համլետը։ Ազատ ժամանակ զբաղվում է սպորտով և սիրում է ճանապարհորդել։
Գործունեություն
խմբագրելՍովորում է Վանաձորի Պետական Համալսարանի (ՎՊՀ) ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) բաժնում։
Ներկայումս Խաչիկ Դունամալյանը զբաղվում է ստեղծագործելով, գրում և կատարում է երգեր, ձայնագրվում է ստուդիայում, նկարահանում տեսահոլովակներ և սոցիալական ցանցերում ներկայացնում իր անձնական ապրանքանիշը։
Մեծ համբավ է ձեռք բերել հիփ հոփ ժանրի երգերի շնորհիվ, այդ թվում՝ «Это не любовь», «С ней я», «Когда ты рядом» և «I can fly» երգերը։ Նրա երգերը հասանելի են տարբեր հարթակներում։ Վերջերս նա իրեն ամբողջովին նվիրել է երաժշտական գործունեությանը։ Նրա մեծ նպատակներից է եղել դառնալ մեգաաստղ, որի կատարմանն են ուղղված նրա աշխատանքները[3]։
Խաչիկը համերգներ է տալիս ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս[4]։ Երգչին նաև հաճախ հրավիրում են հեռուստաընկերություններ և ռադիո, որտեղ նա կատարում է իր երգերը։
Առաջին քայլերը սկսել է անել դեռ դպրոցական հասակից։ Իր առաջին ստեղծագործությունները Խաչիկ Դունամալյանը ցույց է տվել ընկերներին, ապա կիսվել սոցիալական կայքերում, որոնք շատ կարճ ժամանակում ճանաչում են ձեռք բերել[3]։
Անձնական կյանք
խմբագրելՍոցիալական ցանցերում Խաչիկ Դունամալյանը սովորաբար իր հետևորդներին և երկրպագուներին չի պատմում իր անձնական կյանքի մասին, սակայն երբեմն հայտնվում են նկարներ իր մայրիկի, հայրիկի և կրտսեր եղբոր հետ։
Իր երգերում նա հաճախ խոսում է սիրո և հարաբերությունների մասին՝ չտալով ճշգրիտ պատասխան[2]։Սակայն 2023 թվականին ամուսնացել է իր դասընկերուհու՝ Մարիայի հետ։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- CROSS (2020)
- Immigrant (2022)
Սինգլներ
խմբագրելՏարի | Սինգլ | Ալբոմ |
---|---|---|
2018 | «Когда ты рядом» | առանց ալբոմի |
«Это не любовь» (feat. Gor) | ||
2019 | «С ней я» | |
«Враг» (feat. Gor) | ||
«Be human» (feat. Gor) | ||
«Ты знай» (feat. Gor) | ||
«I can fly» | ||
«No Bro» | ||
«Волна» | ||
2020 | «Налей» | |
«Гангстер» | «CROSS» | |
«Лондон» | ||
«Листок» | ||
«Memories» (feat. MACAN) | ||
«Дай мне огня» (feat. Mr Lambo & Пабло) | ||
«Мотив» | ||
«Забираю души» | ||
«Dollar» | ||
«Майка» | ||
«Mood» | առանց ալբոմի | |
2021 | «Only you» (feat. Пабло & ALEMOND) | |
«Всё будет хорошо» (feat. Mr Lambo) | ||
«Вороны» | ||
«Мысли» | ||
«Путь» | ||
«Эскизы» | «Immigrant» | |
2022 | «Вера» | |
«Ты и Я» | ||
«Фая» | առանց ալբոմի | |
«Про любовь» | ||
«Нарекай» | ||
«Где же вы» | ||
2023 | «Январь» | |
«Поэт» | ||
«Музыка в ночи» | ||
«DIAMOND» | ||
«Моя» | ||
2024 | «Письмо» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Xcho: биография, фото (ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Xcho: биография, личная жизнь, фото». 9slim (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Xcho: биография, фото | Biogrf» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Молодежь дала жару, или Как прошел концерт GUF, MACAN и Xcho в Ташкенте». Afisha.uz. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.