Խութ (Սպարկերտի գավառ)

(Վերահղված է Խուիթից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խութ (այլ կիրառումներ)

Խութ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։

Գյուղ
Խութ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍպարկերտի գավառակ
Այլ անվանումներԽոյթ, Խուիթ, Խուիտ, Խույթ, Խուտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխութեցի
Ժամային գոտիUTC+3

1858 թվականին ուներ 25 տուն, 1878 թվականին՝ 10 տուն, իսկ 1909 թվականին՝ 9 տուն հայ բնակիչ։

Խութն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, իսկ արևելյան կողմում էր գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցու ավերակները և եկեղեցուց քիչ հեռու գտնվող "Եկեղեցու աղբյուր" անվանումով մի սառնորակ աղբյուր։

Գյուղը թուրքերի կողմից թալանվել է 1895 թվականին։ Այդ մասին են վկայում Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի տեղեկագիրքը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 816

Աղբյուրներ խմբագրել