Խուան Արոլաս

իսպանացի գրող

Խուան Արոլաս (իսպ.՝ Juan Arolas, հունիսի 20, 1805(1805-06-20)[1][2], Բարսելոնա, Իսպանիա[1] - նոյեմբերի 25, 1849(1849-11-25)[1], Վալենսիա, Իսպանիա), XIX դարի իսպանացի վանական, մանկավարժ և բանաստեղծ:

Խուան Արոլաս
իսպ.՝ Juan Arolas
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1805(1805-06-20)[1][2]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[1]
Մահացել էնոյեմբերի 25, 1849(1849-11-25)[1] (44 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
 Juan Arolas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խուան Արոլասը ծնվել է Բարսելոնայում՝ 1805 թվականի հուլիսի 20-ին։

Դեռ երեխա ժամանակ Խուան Արոլասը հասավ Վալենսիա քաղաք, որտեղ տասնչորս տարեկան հասակում մտավ պիարիստների վանական միաբանություն (Աստծո մոր անունով աղքատ կանոնավոր քրիստոնեական դպրոցների միաբանություն), որը զբաղվում էր երիտասարդության դաստիարակությամբ[3]։ 1821 թվականին՝ 16 տարեկան հասակում, պատանին կուսակրոն է ձեռնադրվել և, ավարտելով փիլիսոփայության և աստվածաբանության դասընթացը, 1825 թվականին ստացել է վարժարանի ուսուցչի տեղը նույն վանքում, որն էլ զբաղեցրել է մինչև 1842 թվականը։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում տրվել է Խուան Արոլասի ստեղծագործության հաջորդ գնահատականը։ Նույնիսկ պատանեկան ստեղծագործությունները՝ «Libro de amores», «Poesias pastoriles» և «Cartas amatorias», տարբերվում են բանաստեղծության անսովոր մշակումից և ձևի նրբագեղությունից։ Շատ ավելի բարձր են բանաստեղծի քնարական ու էպիկական ստեղծագործությունները։ Արոլասը պոեզիայի այս տեսակին անցավ ավելի ուշ։ Նրա ասպետական և պատմական սիրավեպերը, հատկապես Մորիսկոսը («Moriscos»), նրա արևելյան բանաստեղծությունները պատկանում են այս տեսակի իսպանական պոեզիայի լավագույն ստեղծագործությունների շարքին։ «La silfide del acueducto» ռոմանտիկ պոեմում, որի բովանդակությունը վերցված է տեղական լեգենդից, տպավորիչ է չափերի բազմազանության մեջ։ Նա մեծ հմտությամբ թարգմանեց Շոտոբրիանի բանաստեղծություններն ու «Moises» ողբերգությունը։ Արոլասի «Poesias caballerescas y orientales» բանաստեղծությունները լույս են տեսել 1840 և 1850 թվականներին Վալենսիայում և 1842 թվականին Poesias-ի մեկ հատորը Բարսելոնայում։ Բանաստեղծի էրոտիկ բանաստեղծությունները, ներառյալ Յոհան Սեկունդուսի «Basia» ստեղծագործության վերամշակումը, հավաքվել են 1843 թվականին (3 հատոր, Վալենսիա)։ Մի քանի անգամ հրատարակվեց նրա բանաստեղծական աշխատանքների ամբողջական հրատարակությունը. 1860 թվականին (3 հատոր, Վալենսիա) և 1867 թվականին՝ «Poesias religiosas, caballerescas, amatorias y orientales» (3 հատոր, Վալենսիա), նաև 1879 թվականին՝ «Poesias del Padre Juan de A.»  վերնագրով։

1844 թվականին նա վտանգավոր հիվանդությամբ հիվանդացավ (նրա մոտ գլխուղեղի հիվանդություն էր զարգանում), ապա կարճ ժամանակով հիվանդությունը նահանջեց, բայց շուտով նորից գլուխ բարձրացրեց այն և Արոլասը ամբողջովին կորցրեց գործունակությունը. նա տառապում էր էրոտիկ զառանցանքից և նրան տեղավորեցին փակ հիվանդասենյակում, որտեղ նա մնաց մինչև իր մահը։ Խուան Արոլասը մահացավ 1849 թվականի նոյեմբերի 25-ին՝ Վալենսիայում[4]:

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Аролас, Хуан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 157.
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. «Խուան Արոլասի բանաստեղծույուններ- Բանաստեղծություններ». www.poemasde.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Արոլաս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Արոլաս» հոդվածին։