Խուանմի

իսպանացի ֆուտբոլիստ

Խուան Միգել Խիմենես Լոպես(իսպ.՝ Juan Miguel Jiménez López, Իսպաներեն արտասանություն՝ [ˈxwam miˈɣel xiˈmeneθ ˈlopeθ]; մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2], Կոին, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), ավելի լավ է հայտնի որպես Խուանմի (իսպ.՝ Juanmi), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Բետիս» ակումբի հարձակվող, որը վարձավճարով հանդես է գալիս «Կադիս» ակումբում։

Խուանմի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն O Rei և Juanmi Nazario
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Կոին, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Խուանմին «Մալագայի» կազմում
 
Խուանմին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում

Խուանմին «Մալագայի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2010 թվականի հունվարի 13-ին 16-ամյա հարձակվողը նորամուտը նշել է հիմնական կազմում՝ Իսպանիայի Գավաթի «Խետաֆեի» դեմ խաղում։ Չնայածն «անչոուսին» ջախջախվել է 5-1 հաշվով՝ Խուանմին խփել է խաղի «Մալագայի» կազմից միակ գոլը և դարձել ամենաերիտասարդ հարձակվողը, որը պաշտոնական խաղում գոլ խփել է։ 17 տարեկանում Խուանմին նորամուտը նշել է Լա Լիգայում և կրկին մրցակից է դարձել «Խետաֆեն»[3]։ 2010 թվականի մարտի 27-ին «Տեներիֆեի» դեմ խաղում պատանի հարձակվողը գոլային փոխանցում է կատարել Ապոնյոյում[4]։ «Մալագան» ամբողջ մրցաշրջանում պայքարել է «գոյատևման համար», աակայն, չնայած դրան, Խուանմին մասնակցել է 5 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 110 րոպե։ 2010 թվականի օգոստոսի 5-ին երիտասարդ հարձակվողը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Մալագայի հետ մինչև 2015 թվականը[5]։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին «Սարագոսայի» դեմ արտագնա խաղում Խուանմին դուբլի հեղինակ է դարձել և 17 տարեկանում դարձել Իսպանիայի առաջնությունում երկու գնդակ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][7]։

2011 թվականի ամռանը ակումբը պայմանագիր է կնքել Ռուդ վան Նիստելրոյի հետ, և Խուանմին ստիպված էր սպասել իր հնարավորությանը պահեստայինների նստարանին։ Նոր մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտում երիտասարդ հարձակվողը հայտնվել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Օսասունայի» դեմ խաղում, դուրս գալով փոխարինման, նա դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին հասնել ոչ-ոքիի՝ 1-1[8]։ Երկու օր անց Խուանմին դուրս է եկել Իսպանիայի գավաթի «Խետաֆեի» դեմ խաղում և 84-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[9]։

2012 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգայի երկրորդ տուրում «Մալյորկայի» դեմ խաղում Խուանմին փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին և գոլ է խփել՝ իր թիմին բերելով ոչ-ոքի՝ 1-1[10]։ 2012 թվականի նոյեմբերի 21-ին «Զենիթի» դեմ խաղում Խուանմին իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում[11]։

2013 թվականի հունվարի 14-ին Խուանմին խաղային պրակտիկա փնտրելիս Սանտանդերից վարձավճարով տեղափոխվել է «Ռասինգ»[12]։ Հունվարի 19-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում Խիմենեսը նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Վարձակալության ավարտից հետո նա վերադարձել է «Մալագա»։

2015 թվականի փետրվարի 21-ին Կամպ Նոուում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում նա խփել է միակ գոլը, որը 1978 թվականից ի վեր առաջին անգամ օգնել է «Մալագային» չպարտվել կատալոնական թիմին առաջնության երկու հանդիպումներում, ինչպես նաև ընդհատել նրա 11-խաղյա անպարտելի շարքը[14]։

Նույն թվականի ամռանը Խուանմին տեղափոխվել է անգլիական «Սաութհեմփթոն»՝ պայմանագիր կնքելով մինչև 2019 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո[15]։ Հուլիսի 30-ին հոլանդական «Վիտեսի» դեմ Եվրոպայի լիգայի ընտրական խաղում նա նորամուտը նշել է նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յորդի Կլասիին[16]։ Օգոստոսի 30-ին «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում Խուանմին նորամուտը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում[17]։ Սրբերի ճամբարում նա այդպես էլ չի դարձել հիմնական խաղացող՝ սահմանափակվելով փոխարինման դուրս գալով և ոչ մի գոլ չխփելով։

2016 թվականի սկզբին ֆուտբոլիստի գործակալը հաստատել էր, որ աշխատում է Խուանմիին Իսպանիա վերադարձնելու ուղղությամբ[18]։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո։ Օգոստոսի 21-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Խուանմին նորամուտը նշել է նոր թիմում[19]։ Մեկ շաբաթ անց «Օսասունայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 113 հանդիպման, որոնցում դարձել է 31 գոլի հեղինակ։

2019 թվականի հունիսին կիսապաշտպանը տեղափոխվել է «Բետիս»։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարվա համար։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն եվրո, ևս 2 մլն կարող է վճարվել բոնուսների տեսքով։

Միջազգային կարիերա

խմբագրել

2011 թվականին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում Խուանմին հաղթել է Ռումինիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բելգիայի[20], Սերբիայի[21], Թուրքիայի[22], Իռլանդիայի[23] և Չեխիայի[24] թիմերի դեմ խաղերին։ Սերբերի և իռլանդացիների դեմ մենամարտերում Խուանմին դարձել է մեկական գոլի հեղինակ։ Հաջորդ տարի նա պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը Էստոնիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Խուանմին մասնակցել է Պորտուգալիայի[25], Էստոնիայի[26] և երկու անգամ Հունաստանի[27][28] հավաքականների դեմ խաղերում։

2015 թվականի մարտի 31-ին Նիդերլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում Խուանմին իր նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականում[29]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Ռեալ Բետիս»

Իսպանիա (մինչև 19 տարեկան)

  • Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2011, 2012

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Malaga peg back cup tormentors». ESPN Soccernet. 2010-01-17. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Alfaro is spot on». ESPN Soccernet. 2010-03-27. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Juanmi, blanquiazul hasta la 2014-2015» [Juanmi, blanquiazul until 2014-2015] (իսպաներեն). Málaga's official website. 2010-08-05. Արխիվացված օրիգինալից 2011-10-08-ին. Վերցված է 2010-08-05-ին.
  6. «Five star Malaga romp home in thriller». ESPN Soccernet. 2010-09-12. Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին. Վերցված է 2011-02-20-ին.
  7. «Juanmi Jiménez: "Todo me salió bien en Zaragoza"» [Juanmi Jiménez: "Everything went smoothly in Zaragoza"] (իսպաներեն). La Opinión de Málaga. 2010-09-14. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2011-12-13-ին.
  8. «Juanmi rescues Malaga point». ESPN Soccernet. 2011-12-11. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Juanmi rompe el pacto de no agresión» [Juanmi breaks non-aggression pact]. Marca. 2011-12-13. Արխիվացված օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2011-12-13-ին.
  10. «Статистика матча Малага-Мальорка на sports.ru». Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին.
  11. «Лига чемпионов. 5-й тур. на sports.ru». Արխիվացված է օրիգինալից 2023-09-14-ին. Վերցված է 2024-07-11-ին.
  12. ««Расинг» арендовал Хуанми». 2013-01-14. Արխիվացված է օրիգինալից 2023-05-05-ին. Վերցված է 2024-07-11-ին.
  13. «Лас-Пальмас VS. Расинг Сантандер 1:0». 2013-01-19. Արխիվացված է օրիգինալից 2023-09-14-ին. Վերցված է 2024-07-11-ին.
  14. «Барселона VS. Малага 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-02-21. Արխիվացված օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2015-02-24-ին.
  15. ««Саутгемптон» приобрёл форварда «Малаги» Хуанми» (ռուսերեն). sports.ru. 2015-06-16. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  16. «Саутгемптон VS. Витесс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-07-30. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  17. «Саутгемптон VS. Норвич Сити 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-30. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  18. «Агент подтвердил переговоры Хуанми с Реал Сосьедад» (ռուսերեն). sports.ru. 2016-01-29. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  19. «Реал Сосьедад VS. Реал Мадрид 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016-08-21. Արխիվացված օրիգինալից 2017-09-29-ին. Վերցված է 2017-05-02-ին.
  20. «Испания (до 19) VS. Бельгия (до 19) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011-07-21. Արխիվացված օրիգինալից 2017-12-30-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  21. «Бельгия (до 19) VS. Испания (до 19) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2011-07-23. Արխիվացված օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  22. «Турция (до 19) VS. Испания (до 19) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011-07-26. Արխիվացված օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  23. «Испания (до 19) VS. Ирландия (до 19) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011-07-29. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  24. «Чехия (до 19) VS. Испания (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011-08-01. Արխիվացված օրիգինալից 2017-07-09-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  25. «Португалия (до 19) VS. Испания (до 19) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012-07-06. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  26. «Испания (до 19) VS. Эстония (до 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-07-09. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  27. «Греция (до 19) VS. Испания (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012-07-03. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  28. «Испания (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012-07-15. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  29. «Нидерланды VS. Испания 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-03-31. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2015-04-01-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանմի» հոդվածին։