«Խորոված կարտոֆիլի տոն» (ուկրաիներեն՝ Свято печеної картоплі), 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Իլյենկոն[1] Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[2]։

Խորոված կարտոֆիլի տոնը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Իլիենկո
Սցենարի հեղինակԵվգենի Օնոպրիենկո
ԴերակատարներԼյուդմիլա Եֆիմենկո
ՕպերատորՎադիմ Իլյենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Հուբա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն85 րոպե

Պրեմիերան կայացել է 1978 թվականի փետրվարին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա։ Այն պատմում է սովորական ռուս կնոջ՝ Ալեքսանդրա Ավրամովնա Դերեվսկայայի՝ հերոսուհի մոր սխրանքի, ազնվության և անձնազոհության մասին, որը եղել է աշխարհի միակ կինը, որ դաստիարակել է 48 որբ երեխաների։ 1939 թվականից նա ամուսնու հետ վերցրել է ծնողազուրկ երեխաների, որոնց ծնողները զոհվել էին ռազմաճակատում կամ մահացել սովից։ Նրանց թվում եղել են ռուսների, ուկրաինացիների, ուզբեկների, հրեաների, գերմանացիների, մորդվինների, չուվաշների և ԽՍՀՄ այլ ժողովուրդների ներկայացուցիչների երեխաներ։

Դերևսկայայի սաները հավերժ պահպանել են այդ կնոջ ջերմության մի մասնիկը և նրա բարությունը տարածել աշխարհում։ Նրա մահից հետո այս մեծ ընտանիքում պահպանվել է ավանդույթը՝ մոր ծննդյան օրը սեղանին է մատուցվում խորոված կարտոֆիլ՝ ընտանիքի ղեկավարի սիրած ուտեստը։

Այժմ Ալեքսանդրա Ավրամովնայի գերեզմանի վրա տեղադրվել է սալ, որի վրա գրված է․ «Դու մեր խիղճն ես, մեր աղոթքը, Մա՛մ։ Ցգետին խոնարհում քեզ։ Քո երեխաներ։ 48 երեխաների անունները»։

Դերերում խմբագրել

  • Լյուդմիլա Եֆիմենկո – Աննա
  • Ռոման Գրոմադսկի – Զախար
  • Լեոնիդ Յանովսկի – Գեորգի Կոլոսով
  • Վիկտոր Պանչենկո – Տիմոֆեյ
  • Վլադիմիր Ալեքսեենկո
  • Նիկոլայ Գրինկո – գերմանացի
  • Բոգդան Բենյուկ
  • Նեոնիլա Գնեպովսկայա – բժիշկ
  • Յուրի Դուբրովին
  • Սերգեյ Բրժեստովսկի
  • Սերգեյ Պոդգորնի
  • Վադիմ Իլյենկո
  • Վլադիմիր Վոլկով
  • Լես Սերդյուկ
  • Գենադի Բոլոտով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել