Խորիոպտոզ, ինվազիոն հիվանդություն։

Հարուցիչի կիրառություն

խմբագրել

Հարուցիչները Chorioptes ցեղի կաշեկեր տզերն են, որոնք մակաբուծվում են հաճախ վերջավորությունների, գլխի և պոչի արմատի շրջանի մաշկի վրա։ Խոշոր եղջերավոր կենդանիների օրգանիզմում մակաբուծվում է Ch. bovis-ը, ձիերի օրգանիզմում՝ Ch. equi-ն, ոչխարների՝ Ch. ovis-ը, այծերի՝ Ch. caprae-ն։ Առավել ընկալունակ է մատղաշը։ Ինվազիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։

Ախտանշաններ

խմբագրել

Քոր, վերնամաշկի թեփոտում, մազաթափություն, մաշկի վրա կեղևիկների առաջացում և հաստացում։

Ախտորոշում

խմբագրել

Մաշկի ախտահարված հատվածներից վերցրած քերուկներում տզերի հայտնաբերմամբ։

Բուժում

խմբագրել

Սպիրտային կամ յուղային հակաքոսային ցնդող օծանելիքների տեղային օգտագործում, հակաքոսային լուծույթներով լողացում, ներբերված կենդանիների կարանտինավորում, ինչպես պսորոպտոզի դեպքում։

Կանխարգելում

խմբագրել

Ներբերված կենդանիների կարանտինավորում, շինությունների տզազերծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։