Խորիշահ
Խորիշահ (ծննդյան թվականն անհայտ - մահացել է 1260-ական թթ-ին), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի, Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան Մարծպան իշխանի և Մամքանի դուստր։
Գործունեությունը
խմբագրելԽորիշահն ամուսնու՝ Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի հետ շուրջ չորս տասնամյակ իշխել է Արագածոտն-Նիգ գավառներում, մասնակցել ամուսնու բոլոր ձեռնարկումներին։ 1250-ական թվականների սկզբին իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին Խորիշահը և Քուրդ Ա-ն կառուցել են Սաղմոսավանքի գրատուն-մատենադարանը։ Նրանք կառուցել են Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին /1244 թ./ և գավիթը /1250-ական թվականներին/, Հովհաննավանքի գավիթը /1251 թ./, նորոգել են Սևանի Առաքելոց վանքը։ Նվերներ են տվել Հաղպատի, Սանահինի վանքերին։ Խորիշահը և Քուրդ Ա-ն հովանավորել են մշակութային գործիչներին։ 13-րդ դարի հայ նշանավոր մշակութային գործիչ, պատմիչ Վարդան Արևելցին տևական ժամանակ հյուրընկալել է նրանց Վարդենիս գյուղի դղյակում։ Նրանց հյուրն են եղել Վանական Վարդապետը, Գևորգ Սկևռացին, Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն /1254-1255 թթ-ին/, պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Պատմիչն ականատեսի վստահությամբ գրել է, որ Հեթում Ա թագավորի դղյակում գտնվելու օրերին,,... եկին առ նա ... եպիսկոպոսք և վարդապետք և քահանայք և իշխանք քրիստոնէից...,,։
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 57։
- ՊետրոսՅանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2023: