Խորեզմի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն
Խորեզմի ժողովրդական խորհրդային հանրապետություն, ԽԺՍՀ (ուզբ.՝ Xorazm Xalq Sho'ro Jumhuriyati, ռուս.՝ Хорезмская Народная Советская Республика), սոցիալիստական պետություն Միջին Ասիայում 1920—1924 թթ.-ին։ Կազմակերպվել է երբեմնի Խիվայի խանության տարածքում՝ սոցիալիստական հեղափոխության հետևանքով։ Մայրաքաղաքը՝ Խիվա։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Սոցիալիստական հանրապետություն | |||
Պատմություն |
Պատմություն
խմբագրելՀոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ զանգվածները 1919 թվականի նոյեմբերին կոմունիստների ղեկավարությամբ ապստամբություն բարձրացրին։ Կարմիր բանակի զորամասերի ներխուժմամբ ապստամբները 1920 թվականի փետրվարին պարտության մատնեցի Զունաիդ-խանի զորքերին։ Ապրիլի 26-ին Համախիվայական ժողովրդական ներկայացուցիչների սովետների համագումարը (կուրուլթայ) հռչակեց ԽԺՍՀ ստեղծման մասին, որն ըստ Լենինի, «գյուղացիական-սովետական հանրապետություն» էր։ ԽԺՍՀ ուներ իր պետական իշխանության բարձրագույն մարմինները, օրենսդրությունն ու դատական համակարգը, բանակը, պետական գերբն ու դրոշը։ ԽԺՍՀ ներքին և միջազգային դրության ամրապնդման գործում մեծ դեր խաղացին ՌՍՖՍՀ-ի հետ 1920 թ.-ի սեպտեմբերի 13-ի դաշնակցային պայմանագիրն ու ռազմաքաղաքական համաձայնագիրը։
1920 թվականին հիմնադրվեց խորեզմի կոմունիստական կուսակցությունը, որը 1922 թվականին մտավ ՌԿ(բ)կ կազմի մեջ։ Սովետների համախորեզմական IV կուրուլթայը (1923-ի հոկտեմբերի 17—20) երկիրը հռչակեց սոցիալիստական հանրապետություն և ընդունեց սահմանադրություն։ ԽԺԽՀ բաժանվեց երեք ինքնավար մարզերի՝ Ուզբեկստան, Թուրքմեն, և Կիրգիզ-Կարակալպակյան։ Միջին Ասիայի ազգային-պետական բաժանման ընթացքում ԽԺԽՀ ինքնալուծարքի ենթարկվեց, տվյալ տարածքում առաջացան Ուզբեկական, Թուրքմենաական ՍՍՀ-ները, Կարակալպակյան ԻՄ-ը։
Անվանում
խմբագրելԱնվանումը ստացել էր Ամուդարյայի ստորին հոսանքի ավազանում գոյություն ունեցած Խորեզմ (հայկական աղբյուրներում՝ Խվարեզմ) հնագույն պետության անունից։ Ենթադրվում է, որ այդ անվանումն առաջացել է իրանական Խվար «ներքին, ստորին» և Զոն «երկիր» բառերից։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են իրանական Խարի զեմ «կերակրող երկիր», այն է՝ «բարեբեր երկիր» արտահայտության հետ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 88)։ |