Խորդենի բլրային

բույսերի տեսակ
Խորդենի բլրային
Խորդենի բլրային
Խորդենի բլրային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Geranium
Տեսակ Խորդենի բլրային (G. collinum)
Միջազգային անվանում
Geranium collinum

Խորդենի բլրային (լատին․՝ geranium collinum) խորդենազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

խմբագրել

20-40 սմ բարձրություն ունեցող ցողուններով, բարակ կոճղարմատով և կոթունավոր կտրտված տերևներով, բազմամյա խոտաբույս է։ Հնգանդամ կանոնավոր, վարդագույն-մանուշակագույն երկար թավոտ ծաղկակոթերով ծաղիկները զույգերով աճում են տերևանութներում։ Պտուղները տուփիկներ են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է ստվերոտ վայրերում, խոտածածկ լանջերին, թփուտներում։ Հանդիպում է Կոտայքի մարզում և Երևանում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։

Նշանակություն

խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են խորդենու վերգետնյա մասն ու արմատները։ Խոտային մասից ստանում են կանաչ ներկանյութ։ Այս խոտաբույսը համարվում է լավ անասնակեր[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի բլրային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի բլրային» հոդվածին։