Խորակերտի վանք (Խոջիկ վանք[2]), 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբ Լոռու մարզի Ջիլիզա[3] գյուղում՝ տեղակայված Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Վանական համալիրը ներկայում գտնվում է Վրաստանի սահմանապահների վերահսկողության գոտում[4]։

Խորակերտի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՋիլիզա[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ, Շրջապարիսպ և Սեղանատուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Khorakert Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խորակերտի վանքի շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին[5]։ Քաղաքը 9-րդ դարի Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը[5]։

Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251 թվականին։ Ըստ Ա. Յակոբսոնի ճարտարապետական ոճական վերլուծության՝ եկեղեցին հիմնականում XI դարի կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251 թվականին։

Կառուցվածք խմբագրել

Արտաքուստ 9,6 մ X 14,6 մ չափերի, ուղղանկյուն, արևելքից երկու «հայկական խորշերով» եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ երկարած արևմուտք-արևելք առանցքով և չորս անկյուններում ավանդատներով, արևմտյան և հարավային մուտքերով։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2 մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Նրանց խարիսխներն ու խոյակները կիպ են իրար։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով[5]։

Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ-տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։ Գավիթը (13,1 մ X 13,1 մ չափերի) պատկանում է 2 զույգ խաչաձևվող կամարներով ծածկվող տիպին։ Կամարների փոխհատումից առաջացած կենտրոնական քառակուսին ծածկված է եղել ութնիստ բրգաձև ծածկով։ Անցումը քառակուսուց ութանկյունին իրականացված է եռանկյունաձև չորս «կախված» նիստերի միջոցով։ Խաչաձևվող կամարները կազմում են ոչ միայն կառուցվածքային, այլև ողջ ճարտարապետական հորինվածքի հիմքը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Գուգարքի վանքերը / Գրեց Հ. Հ. Ոսկեան . - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1960։
  3. «Ջիլիզայի պատմական հուշարձանները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  4. Մհեր Վարդանյան. «Սահմանամերձ Ջիլիզայի պատմական անցյալը աշխարհին կներկայացնենք զբոսաշրջիկների միջոցով»
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1979։

Գրականություն խմբագրել

  • Apмянские монастыри XIII в. Xopaкерт и Мшкаванк, Сов. археология, XIV, 1950
  • Мнацаканян C.X., Apхитектура армянских npитворов, E., 1952.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորակերտի վանք» հոդվածին։