Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին
«Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին դեկտեմբերի 18-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 282 համարում, որից հետո «Ողջույնի խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին» անվանումով տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 397[1])։
Այնուհետև, «Խոսք վրաց գործչին» վերնագրով, 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 466)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։