Խոսքային կլիշե (ֆր.՝ cliché), խոսքային գործածություն, շաբլոնային նախադասություն[1][2][3][4][5]։ Կլիշեն իր իմաստաբանությամբ արտահայտում է կառուցվածքային մեկ միավոր։ Կլիշեները հաղորդակցման ընթացքի հեշտացմանը նպաստող և հոգեբանական կարծրատիպերին համապատասխանող պատրաստ խոսքային բանաձևեր են[1][4]։

Խոսքային կլիշեների գործառույթներԽմբագրել

Կլիշեի կարևորագույն գործառույթներից մեկը համաձայնության կամ բողոքի արտահայտումն է։ Եթե կլիշեն որպես համաձայնության նշան է օգտագործվում, այն նաև ցույց է տալիս հռետորի՝ որոշակի հասարակական խմբի պատկանելը, ինչն արտահայտվում է ծածկալեզվում խոսքային կլիշեների առատությամբ[6]։ Խոսքային կլիշեները լայնորեն կիրառվում են քաղաքական խոսքի մեջ։ Քաղաքական կլիշեների օրինակ են՝ «մռայլ տեսություններ», «վստահության ճգնաժամ», «անդրկուլիսյան գործարքներ»[7] կամ արդեն թևավոր խոսքի վերածված «երկաթե վարագույր», «դեղին մամուլ», «չարի կայսրություն»[8]։

Քաղաքական կլիշեները ծառայում են քաղաքական երևույթներին և անձանց հակիրճ, հանդիսավոր ձևով դասակարգելու և գնահատական տալու համար։ Քաղաքական կլիշեն հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ ենթատեքստը, որում այն օգտագործվում է. կախված դրանից՝ միևնույն արտահայտությունը կարող է տարբեր իմաստներ արտահայտել։ Կարող է դիտարկվել նաև որպես հռետորական հնարք։ Քարոզչական խոսքային կլիշեները միտված են լեզուն կրողների ենթագիտակցության մեջ ավելացնել գաղափարախոսական կարծրատիպեր[9]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Клише // Розенталь Д. Э., Теленкова М. А. Словарь-справочник лингвистических терминов. Изд. 2-е. — М.: Просвещение (издательство). — 1976
  2. Клише // Современная энциклопедия. — 2000
  3. Клише // Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь Русского языка. — 1949—1992
  4. 4,0 4,1 Клише // Толковый переводоведческий словарь. — 3-е издание, переработанное. — М.: Флинта: Наука, 2003
  5. Клише // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1969—1978
  6. Речевые клише // Энциклопедия «Кругосвет»
  7. Дедушкина Т. А. Жанровое пространство политического дискурса // Studia Linguistica: Збірник наукових праць. Випуск 5. Частина 2. — Київ: Видавничо-поліграфічний центр "Київський університет". — С. 472-477. — 554 с. — 100 экз.
  8. Откуда появились известные политические клише?
  9. Васильев А. Д. Слово в телеэфире: Очерки новейшего словоупотребления в российском телевещании Archived 2015-04-02 at the Wayback Machine.

ԳրականությունԽմբագրել

  • Брагина Н.Г. Клише // Социокультурные конструкты в языке. — 2-е. — М.: ФЛИНТА, 2013. — С. 52—55. — 387 с.