Ծածկալեզու (ֆր.՝ argot), սոցիալական, արհեստակցական, մասնագիտական կամ այլ կապերով միավորված մարդկանց համեմատաբար փոքր խմբերի լեզուն, որն ստեղծվում է հասարակական լեզվի հիմքի վրա։ Ծածկալեզուն, չունենալով քերականական կանոններ ու շարահյուսություն, բառերն ու առանձին արտահայտություններ գործածում է այլ նշանակությամբ՝ միտքը անհասկանալի դարձնելու նպատակով։ Ծածկալեզու ունեն պրոֆեսիոնալ գողերը, չարչիները, թափառաշրջիկ արհեստավորները և այլք։ Ծածկալեզվի մի այլ տեսակ է բառերի շրջումը կամ նոր հնչյունների հավելումը վանկերի մեջ։ XIX դարում այսպիսի ծածկալեզու («թարս լեզու») ունեին հայ աշուղները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 106