Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսնակ (այլ կիրառումներ)

Խոսնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Առյուծ լեռան հարավ-արևելյան ճյուղավորություններում։

Գյուղ
Խոսնակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ Ա. Ղանդալյանի գյուղի անվան ծագման հետ կա կապված հետևյալ ավանդությունը. «Այստեղի բնակիչները մի օր հարսանիք են անում և սկսում են կաթսաներով կերակուր եփել։ Օձն աննկատ մտնում է կաթսաներից մեկի մեջ և բոլորը թունավորվում են։ Գյուղացիները թողնում են այդ վայրը և նոր գյուղ հիմնում, որի անունը դնում են Օձնակ, որը հետագայում դառնում է Օսնակ»։

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, թուրք ջարդարարների ձեռքով՝ Կամախի կիրճում։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 33 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 58 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոսնակն ուներ 2 եկեղեցի, որոնք կառուցված էին 1161 և 1276 թվականներին։ Նրանցից մեկն ուներ Ս. Մինաս անունը։ Գյուղի մոտ, Աստղաբերդ գետի մոտակայքում, բերդի բարձունքին գտնվում էր Ս. Կիրակոս կամ Խոսնակու Ս. Կիրակոս վանքը։ Վանքը պարսպապատ էր և ուներ մի քանի եկեղեցիներ։ Եղել է Քղիի առաջնորդարանը։ XIX դարում այն վերանորոգել է Ավետիս Վարդապետը։ 1895 թվականին թուրքերը կողոպտել և ավերել են վանքը։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 783
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Օսնակ», հտ 5, էջ 488

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77