Խոսե Սոսա

արգենտինացի ֆուտբոլիստ

Խոսե Էռնեստո Սոսա (իսպ․՝ José Ernesto Sosa, հունիսի 15, 1985, Կարկարանա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Միլան»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Խոսե Սոսա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն Principito[1]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1985(1985-06-19)[2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Carcarañá, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է։

Ակումբային կարիերա խմբագրել

Սոսան իր կարիերան սկսել է արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում Սոսան օգնել է թիմին դառնալ Արգենտինայի չեմպիոն։

2007 թվականի փետրվարի 24-ին Խոսե Սոսան տեղափոխվել է «Բավարիա»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր, և ըստ այդ պայմանագրի նրա աշխատավարձը տարեկան կազմելու էր 4․5 միլիոն եվրո։

2010 թվականի օգոստոսի 30-ին Խոսեն 4-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Նապոլի»-ի հետ[4][5]։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով 29 հանդիպման։

2011 թվականի հուլիսի 25-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է ուկրաինական «Մետալիստ»[6][7][8][9]։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։ 2012 թվականի ամռանը նա դարձել է թիմի ավագը։

2013/14 մրցաշրջանի ընթացքում Խոսեն վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։

2016 թվականի օգոստոսի 17-ին Խոսե Սոսան տեղափոխվել է իտալական «Միլան»[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականին Արգենտինայի Օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։

2005-2013 թվականների ընթացքում Սոսան հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2006
  • Գերմանիայի չեմպիոն - 2008
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2010
  • Իսպանիայի չեմպիոն - 2014
  • Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2014
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2016
  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Sosa wechselt zum SSC Neapel (գերմ.) Offizielle Website des FC Bayern München 30.08.2010.
  5. Sosa e Yebda al Napoli Արխիվացված 2012-03-24 Wayback Machine (իտալ.) Sito ufficiale della SSC Napoli 30.08.2010.
  6. «Хосе Соса - игрок «Металлиста»!». Официальный сайт ФК «Металлист» (Харьков). 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Хосе Соса: "Это мой новый путь в футболе"». Официальный сайт ФК «Металлист» (Харьков). 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Sosa ceduto al Metalist Kharkiv» (իտալերեն). Sito ufficiale della SSC Napoli. 26.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Sosa wechselt zu Metalist» (գերմաներեն). transfermarkt.de. 26.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  10. Официально:Соса игрок Милана

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Սոսա» հոդվածին։