Դոդո (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Խոսե Ռոդոլֆո Պիրես Ռիբեյրո (պորտ.՝ José Rodolfo Pires Ribeiro առավել հայտնի է Դոդո (անգլ.՝ Dodo) անունով, փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ։

Football pictogram.svg
Դոդո
José Rodolfo Pires Ribeiro (2010).JPG
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2003-2007 Բրազիլիա Կրուզեյրո
2007-2009 Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Բրազիլիա Կորինթիանս 4 (0)
2011  Բրազիլիա Բաիա 14 (1)
2012-2014 Իտալիա Ռոմա 30 (0)
2014-2015 Իտալիա Ինտերնացիոնալե 20 (0)
2016  Իտալիա Սամպդորիա 17 (0)
2016— Իտալիա Սամպդորիա 7 (0)
2018  Բրազիլիա Սանթոս 42 (1)
2019  Բրազիլիա Կրուզեյրո 22 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 7 (1)
2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12.05.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.3.2019

ԿենսագրությունԽմբագրել

Դոդոն 11 տարեկանից մինչև 15 տարեկանը խաղացել է «Կրուզեյրո» դպրոցում, ապա տեղափոխվել է «Կորինթիանս»[4][5]։ Թիմի հիմնական կազմում դեբյուտը կատարել է 2009 թվականին։ 2010 թվականի դեկտեմբերին վարձավճարով տեղափոխվել է «Բաիա»[6]։

2012 թվականի հուլիսի 2-ին պայմանագիր է կնքել «Ռոմա» ակումբի հետ և բրազիլական Սերիա Ա-ից տեղափոխվել իտալական Սերիա Ա։ Դեբյուտը նշել է հոկտեմբերի 28-ին «Ուդինեզեի» դեմ խաղում (2:3)։ Սկսել է խաղալ հիմնական կազմում, սակայն հետո նրան փոխարինել է իր հայրենակից Մարկինյոսը[7]։ Դեբյուտային մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է «Ինտերնացիոնալե»։ 2016 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա» մինչև մրցաշրջանի ավարտը[8]։

2019 թվականի հունվարի 24-ին Դոդոն վարձավճարով տեղափոխվել է «Կրուզեյրո»։ Պաշտպանին թիմ հրավիրել է Մանո Մենեզեսը, որը եղել էր «Կորինթիանսի» մարզիչը 2009 թվականին[5]։

2009 թվականին Դոդոն Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականին օգնել է հաղթել Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ 2014 թվականին հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական (Արգենտինայի և Ճապոնիայի դեմ ընկերական խաղերից առաջ)[9], սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության չեմպիոն (1) – 2009
  •  /  Սուպերկլասիկո դե լաս Ամերիկասի հաղթող (1) – 2014 (չի խաղացել)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «18 - Dodô» (պորտուգալերեն)։ «Կրուզեյրո» ակումբի պաշտոնական կայք։ 2019։ Վերցված է 2019-03-24 
  5. 5,0 5,1 «Dodô comemora volta ao Cruzeiro, reencontra Mano e diz que projeto ambicioso foi decisivo para escolha» (պորտուգալերեն)։ Globo։ 2019-01-24։ Վերցված է 2019-03-24 
  6. «Corinthians empresta Boquita e Dodô ao Bahia» (պորտուգալերեն)։ Agência Estado։ 2010-12-17։ Վերցված է 2019-03-24 
  7. «Roma vs. Udinese - 28 October 2012» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-10-28։ Վերցված է 2019-03-24 
  8. «Bentornato Dodô: dall’Inter arriva il difensore brasiliano» (իտալերեն)։ «Սամպդորիա»։ 2016-08-18։ Վերցված է 2019-03-24 
  9. «ECCO TUTTI I NERAZZURRI IN NAZIONALE» [HERE ARE ALL THE NERAZZURRI IN NATIONAL TEAMS] (Italian)։ Inter Milan։ հոկտեմբերի 6, 2014։ Վերցված է հոկտեմբերի 7, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել