Մանո Մենեզես

բրազիլացի ֆուտբոլային մարզիչ

Լյուս Անտոնիո Վենկեր Մենեզես (պորտ.՝ Luis Antônio Venker de Menezes, հունիսի 11, 1962(1962-06-11), Passo do Sobrado, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), առավել հայտնի է Մանո Մենեզես անունով (պորտ.՝ Mano Menezes), բրազիլացի ֆուտբոլային մարզիչ։

Մանո Մենեզես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուի Անտոնիո Վենկեր Մենեզես
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն Mano
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1962(1962-06-11) (61 տարեկան)
Ծննդավայր Passo do Sobrado, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Ռոսարիու (ՌԳ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Բրազիլիա Ռոսարիու (ՌԳ)
Բրազիլիա Ֆլումինենսե (Մատու Լեյտան)
Բրազիլիա Գուարանի (Վենանսիու Այրիս)
Մարզչական կարիերա
1997-2002 Բրազիլիա Գուարանի (Վենանսիու Այրիս)
2002 Բրազիլիա Բրազիլ դե Պելոտաս
2003 Բրազիլիա իրատի
2003 Բրազիլիա Գուարանի (Վենանսիու Այրիս)
2003-2004 Բրազիլիա XV նոյեմբերի (Կամպո Բոն)
2004-2005 Բրազիլիա ՍԷՐ Կաշիաս
2005-2007 Բրազիլիա Գրեմիո
2008-2010 Բրազիլիա Կորինտիանս
2010-2012 Բրազիլիա Բրազիլիա
2013 Բրազիլիա Ֆլամենգո
2014 Բրազիլիա Կորինտիանս
2015 Բրազիլիա Կրուզեյրո
2016 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդուն Լունեն
2016- Բրազիլիա Կրուզեյրո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Մանո Մենեզեսը խաղացել է իր հայրենի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի սիրողական ակումբներում։ Նա սկսել է իր կարիերան «Ռոսարիու» ակումբում, որը գլխավորում էր նրա հայրը։ Խաղացել է հարձակման գծում և կիսապաշտպանությունում, ապա տեղափոխվել է կենտրոնական պաշտպանի դիրք։ Հետագայում նա խաղացել է Մատու Լեյտան քաղաքի «Ֆլումինենսե» ակումբում։ Պրոֆեսիոնալ մակարդակում նրա միակ ակումբը եղել է Վենանսիու Այրիս քաղաքի «Գուրանին», ուր նա տեղափոխվել է 1970-ական թվականների վերջին։ Այդ ակումբում նա դարձել է թիմի ավագ և օգնել է ակումբին դուրս գալ Ռիու Գրանդի դու Սուլի առաջնության երկրորդ լիգա։ Իր կարիերայի վերջում Մենեզեսը ստացել է մարզչական կրթություն։

Որպես մարզիչ՝ Մանո Մենեզեսի առաջին ակումբը դարձել է հարազատ «Գուարանին», որը նա գլխավորել է 1997 թվականից։ Դրանից հետո նա մարզել է բրազիլական այլ ոչ մեծ ակումբներ։ 2003 թվականին Մենեզեսը որոշակի ճանաչում է ձեռք բերել երկրում՝ «XV նոյեմբերի» (Կամպու Բոն) համեստ ակումբի հետ հասնելով Բրազիլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

2005 թվականի ապրիլին Մենեզեսը գլխավորել է «Գրեմիոն», որն անցել է Սերիա Բ։ Մանոն թիմին օգնել է վերադառնալ Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն և հաջորդ տարի ակումբի հետ հաղթել է Ռիու Գրանդի դու Սուլի առաջնությունում։ 2007 թվականին Մենեզեսը «Գրեմիոյի» հետ հասել է մինչև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Նրա օրոք ակումբն անցկացրել է 169 հանդիպում, որոնցից 89 խաղում հաղթել է, 35-ն ավարտել է ոչ-ոքի և 45-ում պարտվել է։

2007 թվականի վերջում Մենեզեսը նշանակվել է «Կորինտիանս» ակումբի գլխավոր մարզիչ[1], որ անցել էր Սերիա Բ։ 2008 թվականին Մանո Մենեզեսի գլխավորությամբ ակումբը հասել է Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Սպորտ Ռեսիֆի» ակումբին, ինչպես նաև գրավել է առաջին տեղը Բրազիլիայի առաջնության Սերիա Բ-ում։ Հաջորդ տարի ակումբը հաղթել է Սան Պաուլո նահանգի առաջնությունում և Բրազիլիայի գավաթի խաղարկությունում։ 2010 թվականին ակումբը գրավել է 4-րդ տեղը Սան Պաուլոյի առաջնությունում և հասել Լիբերտարդորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

2010 թվականի հուլիսին Մենեզեսին առաջարկել են գլխավորել Բրազիլիայի հավաքականը[2]։ Հուլիսի 24-ին նա պաշտոնապես դարձել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[3]։ Մենեզեսը ասել է. «Ես ուրախությամբ և հպարտությամբ համաձայնեցի դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ»[4]։ «Կորինտիանսի» երկրպագուներին Մենեզեսն ասել է.

  Երկրպագուների զգացմունքների փոռթկումը անկեղծ էր, և դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Հաճախ չէ մարզիչն արժանանում դրան։ Բացի դրանից մեր երկրպագուները հպարտ են նաև նրանով, որ իրենց մարզիչն աշխատելու է երկրի գլխավոր թիմի հետ։ Կարծում եմ, որ եթե գնահատենք իմ աշխատանքն ակումբում, ապա կարող ենք ասել, որ ես հասել եմ ոչ վատ արդյունքների[5]։  

Մենեզեսի ղեկավարության ներքո Բրազիլիայի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է ԱՄՆ-ի հավաքականի դեմ։ Այս հանդիպման համար մարզիչը հրավիրել է միայն 4 ֆուտբոլիստի, ովքեր հանդես էին եկել 2010 թվականի աշխարհի առաջնությունում[6]։ Աշնանը Մենեզեսն ազգային հավաքական է հրավիրել Ռոնալդինյոյին, որին նախկին մարզիչն անտեսում էր[7]։ 2011 թվականին Մենեզեսն ազգային հավաքականի հետ հասել է Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ[8]։

2012 թվականին Մենեզեսն ազգային հավաքականի հետ մասնակցել է Օլիմպիական խաղերի եզրափակչին։ Չնայած ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե նա կհեռացվի աշխատանքից[9], Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է թողնել նրան իր պաշտոնում[10]։ Նոյեմբերի 23-ին Սան Պաուլոյում կայացած Բրազիլիայի ֆուտբոլի պաշտոնյաների հատուկ հանդիպման ժամանակ Մենեզեսը հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից[11]։ «Սելեսաոյի» հետ աշխատելու ընթացքում Մենեզեսը տարել է 21 հաղթանակ, 6 խաղն անցկացրել է ոչ-ոքի և նույնքան անգամ պարտվել է։ Հոկտեմբերին բրազիլացիները գրավել են 14-րդ տեղը ՖԻՖԱ-ի աղյուսակում, ինչը հակառեկորդ է[12]։

2013 թվականի ամռանը Մենեզեսը պայմանագիր է կնքել Ռիո դե Ժանեյրոյի «Ֆլամենգո» ակումբի հետ։ Մարզչի պաշտոնում 51-ամյա Մենեզեսը փոխարինել է Ժորժինյոյին, ով անցկացրել էր միայն 14 խաղեր, որից հետո հեռացվել էր պաշտոնից[13]։

2013 թվականի դեկտեմբերի 11-ից[14] մինչև 2014 թվականի դեկտեմբերի 7-ը[15] եղել է «Կորինտիանսի» գլխավոր մարզիչը։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ[16]։ Այդ պաշտոնում փոխարինել է Վանդերլեյ Լուշեմբուրգոյին[17]։

2016 թվականի հունվարից եղել է «Շանդուն Լունեն» ակումբի գլխավոր մարզիչը։

2016 թվականի հուլիսի 26-ին վերադարձել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզչի պաշտոնին[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Գրեմիո

  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն – 2006, 2007

  Կորինտիանս

  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն – 2009
  • Բրազիլիայի գավաթակիր – 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nem esfriou! Timão já tem novo técnico para a Série B». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. CBF convida Mano Menezes e já fala na primeira convocação
  3. «Mano Menezes aceita o desafio de conquistar o hexacampeonato na Copa do Mundo do Brasil 2014». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. Менезес назначен на пост главного тренера сборной Бразилии
  5. Менезеш: благодарю торсиду «Коринтианс»(չաշխատող հղում)
  6. Вувузелы трубят обновление(չաշխատող հղում)
  7. «Ману Менезеш: Роналдиньо один из лучших футболистов в мире». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Менезес: сборная Бразилии на правильном пути». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Менезеса на посту наставника сборной Бразилии может заменить Сколари
  10. Президент CBF: Менезес остаётся наставником сборной Бразилии
  11. «Mano Menezes não é mais técnico da Seleção Brasileira» (պորտուգալերեն). Confederação Brasileira de Futebol. 23.11.2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. Сборная Бразилии осталась без главного тренера
  13. Бывший тренер сборной Бразилии по футболу нашел работу
  14. «Mano Menezes é o novo técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 11.12.2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. Мано Менезес ушел в отставку с поста главного тренера «Коринтианс»
  16. «Vanderlei Luxemburgo e Isaías Tinoco deixam o Cruzeiro» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 31.08.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «Mano Menezes é o novo treinador do Cruzeiro Esporte Clube» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 1.09.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  18. «Cruzeiro Esporte Clube acerta o retorno do técnico Mano Menezes» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 26.07.2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանո Մենեզես» հոդվածին։