Խոսե Միգել Բենյարան Օրդենյակա առավել հայտնի` Արգալա (իսպ.՝ José Miguel Beñaran Ordeñana — Argala, մարտի 7, 1949(1949-03-07)[1], Arrigorriaga, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա - դեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[1], Anglet), բասկ հեղափոխական, հակաֆրանկոյական, ԷՏԱ-ի առանցքային դեմքերից մեկը, ֆրանկոյական վարչապետ Լուիս Կարերո Բլանկոյի սպանության մասնակից[2][3]։ Հինգ տարի անց իր հերթին սպանվել է ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբից ֆրանսիական Բասկերի երկրում. սպանությունը կազմակերպել էին իսպանական ծովային ուժերի ծայրահեղ աջ հայացքներ ունեցող մի քանի ներկայացուցիչներ։

Խոսե Միգել Բենյարան
իսպ.՝ José Miguel Beñaran Ordeñana
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1949(1949-03-07)[1]
ԾննդավայրArrigorriaga, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[1] (29 տարեկան)
Մահվան վայրAnglet
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1949 թվականի մարտի 7-ին Արիգորիագայի (Բասկերի Երկիր) աշխատավոր աղքատ ընտանիքում։ Դպրոցում սովորելու ժամանակ Խոսե Պրիմո դե Ռիվերային համարում էր ազգային հերոս, իսկ «կարմիրներին», ինչպես ներկայացվում էր դասագրքում` «աթեիստների, բռնակալների, մարդասպանների և Ֆրանկոյի թշնամիների խաժամուժ»։ Սա կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծում տանը, քանի որ Բենյարանի հայրը ոչ միայն բասկ հայրենասեր էր, այլև դրական էր վերաբերվում ԽՍՀՄ-ին և կոմունիզմին ընդհանուր առմամբ[4]։ Քանի որ բոլոր ազգականները իրար հյուրընկալելիս շփվում էին միայն բասկերենով, իսկ նրանց զավակները` Խոսե Միգելի ընկերները, ստիպված էին աշխատել վաղ հասակից, Բենյարանը սկսում է հետաքրքրվել բասկերի խնդրով[4]։

Խոսե Միգել Բենյարանը, փորձելով ինչ-որ կերպ օգնել աղքատներին ու հիվանդներին, միանում է Կաթոլիկ բարեգործական ընկերությանը (իսպ.՝ Legión de María): 1960-ական թվականներին դառնում է աշխատավորների ու գործատուների կոնֆլիկտի և պետության կողմից դրա ճնշման վկան։ Այս շրջանում նա անդրադառնում է մարքսիստական աշխարհայացքին։

Երիտասարդ այլ բասկերի հետ նա միանում է ԷՏԱ-ին։ 1968 թվականին ձերբակալությունների ու հետապնդումների արդյունքում ստիպված լքում է հայրենի վայրերը և հայտնվում Օնյատեում։ Այնուհետ մեկնում է Բասկերի Երկրի ֆրանսիական հատված, որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում կազմակերպության զարգացման ծրագրերի մշակմանը։

1973 թվականի դեկտեմբերին, ապօրինի կերպով գտնվելով Մադրիդում, նախապատրաստում ու կազմակերպում է նեոֆրանկոյական վարչապետ Լուիս Կարերո Բլանկոյի սպանությունը, ով շարունակում էր աշխատավորների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարել ճնշող քաղաքականություն[5][6]։ Սպանությունը ստիպում է Կառլոս Արիաս Նավարոյին կատարել շրջադարձ դեպի ժողովրդավարություն։

Բենյարանը կրկին հայտնվում է Բասկերի Երկրի ֆրանսիական հատվածում, որտեղ աշխատում է ԷՏԱ-ի վերակազմավորման ուղղությամբ։ Դրա համար, ընդունելով մարքսիստական վերլուծությունը, ուսումնասիրում է ֆրանկոյական ռեժիմի տարբեր տեսանկյուններ և հետագա հասարակական-քաղաքական փոփոխությունների հեռանկարը։ Կազմակերպության ներքին տարաձայնությունները հանգեցնում են երկփեղկվածության կուսակցական քաղաքական հատվածի և ընդհատակյա զինված պայքարի կողմնակիցների միջև։ Վերջինս ղեկավարում էր Արգալան։

1976 թվականի հոկտեմբերին, արտաքսված լինելով Յո կղզի(ֆր.՝ L'Île-d'Yeu), Բենյարանն ամուսնացել է և մայրցամաք վերադարձին կանգ առել Ֆրանսիայի հարավում գտնվող Անգլետ բնակավայրում։ 1978 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է ռումբի պայթյունից, որը նրա մեքենայի մեջ տեղադրել էին «մահվան էսկադրոնի» անդամները։

2003 թվականին իսպանական «El Mundo» թերթը հրապարակել է հարցազրույց իսպանացի պաշտոնաթող զինվորականի հետ, ով թաքնվում էր «Լեոնիդաս» մականունով։ Ըստ հարցազրույցի` Խոսե Բենյարանը սպանվել է իսպանացի աջ ծայրահեղական ութ մարդուց բաղկացած «մահվան էսկադրոնի» կողմից, որի մեջ մտնում էին ծովային երեք սպաներ, մեկ զինվորական ՌՕՈՒ-ից, բանակային երեք սպա, մեկ ժամդարմ և մեկ քաղաքացիական։ Նրանց օգնում էին իսպանական հետախուզությունը, գաղտնի զինված կազմակերպության նախկին անդամ, ֆրանսիացի Ժան Պիեռ Շերին և իտալացի նեոֆաշիստ Մարիո Ռիչին[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. Dictionnaire antifranquiste: Beñaran Ordeñana, Jose Miguel
  3. «Yo maté al asesino de Carrero Blanco»
  4. 4,0 4,1 José Miguel Beñaran Ordeñana Autobiografía política
  5. Communiqués au sujet de l'exécution de Carrero Blanco
  6. Interview du commando Txikia au sujet de l'action contre Carrero Blanco
  7. Ультраправый боевик, ставший наемником после разгрома ОАС. Участник «грязной войны» против басков, бойни в Монтехурре. Умер в результате срабатывания подготовленного им самим взрывного устройства.
  8. Член «Национального авангарда», связанного с разведкой Пиночета и совершившей по её указанию нападение на оппозиционного политика Бернардо Лейтона в 1975 году.

Արտաքին հղումներ խմբագրել