Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի

Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի (իսպ.՝ José Joaquín Fernández de Lizardi, նոյեմբերի 15, 1776(1776-11-15)[1][2][3], Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն[4] - հունիսի 21, 1827(1827-06-21)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի գրող, ազգային արձակի հիմնադիրը։

Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի
Joaquín Fernández de Lizardi.png
Ծնվել էնոյեմբերի 15, 1776(1776-11-15)[1][2][3]
ԾննդավայրՄեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն[4]
Վախճանվել էհունիսի 21, 1827(1827-06-21)[1][2][3] (50 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մասնագիտությունլրագրող, գրող և բանաստեղծ
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունBandera Histórica de la República Mexicana (1824-1918).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ուշագրավ աշխատանքներThe Mangy Parrot?
Commons-logo.svg José Joaquín Fernández de Lizardi Վիքիպահեստում

Ֆրանսիական լուսավորության կողմնակից Ֆեռնանդես դե Լիսարդին 1812 թվականին հիմնել է «Էլ պենսադոր մեխիկանո» («El Pensador Mexicano») հանդեսը։ Հեղինակն է «Պերիկիլիո Սառնիենտո» (1830-31) լատինաամերիկյան առաջին վեպի, որտեղ տրված է գաղութային հասարակության երգիծական պատկերը, արտացոլված է Մեքսիկայի ժողովրդի ինքնագիտակցությունը։

Հրատարակել է Ժան Ժակ Ռուսոյի ոգով գրված «Կիխոտիտան և նրա զարմուհին» (1831-32) մանկավարժական վեպը և «Մեքսիկացի մտածողի առակները» (1817) ժողովածուն, «Զգայուն նեգրը» (1825) պիեսը, «Դոն Կատրին-անբանը» (հրատարակված 1832) վիպակը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։