Խոսե Լուիս Աբալոս
Խոսե Լուիս Աբալոս (անգլ.՝ José Luis Ábalos Meco;դեկտեմբերի 9, 1959[1][2], Տոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3]), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) անդամ։ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի IX—XII գումարումների պատգամավոր է։ 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պեդրո Սանչեսի կառավարության զարգացման նախարարի պաշտոնը։ 2020թ. հունվարի 13-ից զբաղեցնում է Իսպանիայի տրանսպորտի նախարարի պաշտոնը։
Խոսե Լուիս Աբալոս իսպ.՝ José Luis Ábalos Meco | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1959[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Տոռենտե, Horta Sud, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա[3] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Վալենսիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վալենսիա նահանգի պատգամավոր, Վալենսիայի քաղաքային խորհրդի անդամ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Minister of Transport, Mobility and Urban Agenda?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն[3] և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[3][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Իսպանիայի կոմունիստական երիտասարդական միություն[3] և Վալենսիայի սոցիալիստական կուսակցություն[1] |
José Luis Ábalos Վիքիպահեստում |
1976 թվականից Խոսե Լուիս Աբալոսը եղել է Իսպանիայի երիտասարդ կոմունիստների միության անդամ, 1978 թվականին անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը, 1981 թվականին՝ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը։ Նա Վալենսիայի սոցիալիստական կուսակցությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Մասնագիտությամբ տարրական դպրոցի ուսուցիչ է։ 2009 թվականից Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ է։ 2017 թվականին ժամանակավորապես զբաղեցրել է Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը։
Զբաղեցրած պաշտոնները
խմբագրել- Վալենսիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1995–2000)
- PSPV-PSOE ազգային կոմիտեի նախագահ (1997–1999)
- Վալենսիայի քաղաքապետարանի խորհրդական (1999–2009)
- PSPV-PSOE փոխնախագահ-գլխավոր քարտուղար(2000–2004)
- Վալենսիայի շրջանային խորհրդի անդամ (2003–2007)
- Վալենսիայի ընտրատարածքը ներկայացնող պատգամավորների Կոնգրեսի անդամ (2009–2018)
- PSPV-ի գլխավոր քարտուղար Վալենսիա նահանգում (2012–2017)
- Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում Սոցիալիստական կուսակցության խոսնակի պաշտոնակատար (2017)
- PSOE- ի կազմակերպչական քարտուղար ( 2017-ից սկսած)
- Զարգացման նախարար (2018–2020)
- Տրանսպորտի, շարժունակության և քաղաքային օրակարգի նախարար (սկսած 2020-ից)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado&idDiputado=171&idLegislatura=12
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=59&idLegislatura=13
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.psoe.es/transparencia/transparencia-cargos/ficha/joseluis-abalos-meco.kVVNyAQ4iBFLVdK_yd6Qnw/
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография на сайте министерства развития Испании(իսպ.)
- Биография на сайте Конгресса депутатов Испании(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լուիս Աբալոս» հոդվածին։ |