Բացել գլխավոր ցանկը

Խոսե Անտոնիո Ռեյես

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Անտոնիո Ռեյես Կալդերոն (իսպ.՝ José Antonio Reyes Calderón, սեպտեմբերի 1, 1983(1983-09-01)[1], Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա - հունիսի 1, 2019(2019-06-01)[2], Ալկալա դե Գուադայրա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան: Հանդես էր գալիս իսպանական Սևիլյա ֆուտբոլային ակումբում։ Հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Football pictogram.svg
Խոսե Անտոնիո Ռեյես
իսպ.՝ José Antonio Reyes
José Antonio Reyes Calderón.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1983(1983-09-01)[1]
Ծննդավայր Ուտրերա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Մահվան ամսաթիվ հունիսի 1, 2019(2019-06-01)[2] (35 տարեկանում)
Մահվան վայր Ալկալա դե Գուադայրա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ

Բովանդակություն

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

1999-2004 թվականներին հանդես է եկել իսպանական Սևիլյա ֆուտբոլային ակումբի կազմում[3]: 2004-2007 թվականներին հանդես է եկել անգլիական Արսենալ ֆուտբոլային ակումբում։ 2006-2007 թվականներին վարձավճարով հանդես է եկել Ռեալ Մադրիդում: 2007-2012 թվականներին հանդես է եկել իսպանական Ատլետիկո Մադրիդում[4]: 2008-2009 թվականներին վարձավճարով հանդես է եկել պորտուգալական Բենֆիկա ֆուտբոլային ակումբում։ 2012 թվականից մինչև հիմա հանդես է գալիս իսպանական Սևիլյա ֆուտբոլային ակումբում[5][6][7]:

Ազգային հավաքականԽմբագրել

1999-2000 թվականներին հանդես է եկել Իսպանիայի մինչև 16 տարիքայինների հավաքականում։ 2001-2002 թվականներին՝ մինչև 19 տարիքայինների կազմում։ 2002-2003 թվականներին՝ մինչև 21 տարիքայինների կազմում։ 2003-2006 թվականներին հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Մահացել է ավտովթարից՝ 2019 թվականի հունիսի 1-ին[8][9]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Տարի Թիմ Անցկացրած խաղերի թիվ Գոլ
1999-2004   Սևիլյա 86 21
2004-2007   Արսենալ 69 16
2006-2007   Ռեալ Մադրիդ 30 6
2007-2012   Ատլետիկո Մադրիդ 103 8
2008-2009   Բենֆիկա 24 4
2012-   Սևիլյա ՖԱ 86 8

ԾանոթագրություններԽմբագրել