Խոսե Անդրե Բիլիբիո

ֆուտբոլիստ

Խոսե Անդրե Բիլիբիո Էստիգարրիբիան (իսպ.՝ José Andrés Bilibio Estigarribia, ծն. հունվարի 2, 1975 թվական, Կորրիենտես, Արգենտինա) արգենտինական ծագումով հայ ֆուտբոլային պաշտպան է, ով հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում 2002-2003 թվականներին:

Football pictogram.svg
Խոսե Անդրե Բիլիբիո
José Andrés Bilibio
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Անդրե Բիլիբիո Էստիգարրիբիա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1975(1975-01-02)[2][3][4] (45 տարեկան)
Ծննդավայր Կորրիենտես, ԱրգենտինաԱրգենտինա
Հասակ 189 սմ [1]
Քաշ 82 կգ [5]
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Դեպորտիվո Արմենիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997–1998 Դեպորտիվո Արմենիո ընդամենը 62 (5)
1999 Արարատ 14 (3)
1999-2000 Դեպորտիվո Արմենիո (տես վերևում)
2000-2001 Լոս Անդես 2 (0)
2001-2002 Դեպորտիվո Արմենիո (տես վերևում)
2002-2003 Փյունիկ 45 (3)
2003-2004 Դեպորտիվո Արմենիո (տես վերևում)
2004-2005 Ֆեռո Կառիլ Օէստե 0 (0)
2005 Բոլիվար 0 (0)
2005-2006 ԷՍՊոլի 25 (1)
2006-2007 Տիռո Ֆեդերալ 8 (0)
2007 Մանտա 0 (0)
2007 Կոռոնյել Բոլոնյեսի 18 (1)
2009-2010 Վիլանովա - (-)
2010-2011 Դեպորտիվո Արմենիո (տես վերևում)
Ազգային հավաքական
2002–2003 Հայաստան 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Խոսե Անդրե Բիլիբիոն ծնվել և մեծացել է Արգենտինայում: Այդ երկրում էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան: Իր բարձր հասակի և գրագետ խաղի համար 2000-ականների սկզբին ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, որն այդ տարիներին բարձրահասակ և տեխնիկապես գրագետ պաշտպանների պակաս ուներ: Խոսե Անդրե Բիլիբիոն 2002 թվականին ընդգրկվել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների լավագույն եռյակում[6][7]:

Ազգային հավաքականի ելույթների վիճակագրությունԽմբագրել

Հայաստանի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2002 3 0
2003 7 0
Ընդամենը 10[1] 0

ԾանոթագրություններԽմբագրել