Խոշկաշեն (Վարդաշենի շրջան)
Խոշկաշեն (այժմ կոչվում է Ղարաբուլաղ ադրբ.՝ Qarabulaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Վարդաշենի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Վարդաշենից 34 կմ հարավ, Դուրկան գետի աջափնյա բարձրադիր սարահարթում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Խոշկաշեն | ||
Qarabulaq | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ադրբեջանի շրջաններ | Վարդաշենի շրջան | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 739 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն խմբագրել
Գյուղը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 1434 թվականին Խուշփայշեն ձևով[2]։
Բնակչություն խմբագրել
Գյուղի ողջ բնակչությունը ոչնչացվել է 1918 թվականի ամռանը օսմանյան թուրքերի և մուսավաթականների համատեղ կազմակերպած կոտորածների ժամանակ։ Հայաթափ Խոշկաշենը վերստին բնակեցվել է միայն 1950-ականներին լեզգիներով[1]։
Տարեթիվ | Հայ տուն | Հայ ընդամենը | Աղբյուր |
---|---|---|---|
1888 | 77 | 490 | [3] |
1908 | - | 612 | [4] |
1914 | - | 1028 | [4] |
Ճարտարապետություն խմբագրել
Բուն գյուղամիջում պահանվում է արևելյան թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (արևմտյան թաղի Սուրբ Եղիշե եկեղեցին քանդված է)՝ կառուցված 1887 թվականին։ Պահպանվում են նաև երկու ընդարձակ գերեզմանոցները, ուր գտանք 21 արձանագիր տապանաքար (բոլորն էլ թվագրված 19-20-րդ դդ.)[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 86-87
- ↑ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» մասն Ա, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 439
- ↑ Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863, էջ 218
- ↑ 4,0 4,1 “Кавказский Календарь на 1914 г.”, Тифлис, 1913, с. 199