Խոհարարուհին ամուսնանում է

«Խոհարարուհին ամուսնանում է» (ռուս.՝ «Кухарка женится»), Անտոն Պավլովիչ Չեխովի կողմից գրված պատմվածք։ Գրվել է 1885 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականին «Պետերբուրգյան թերթի» 254-րդ համարում, սեպտեմբերի 16-ից՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Խոհարարուհին ամուսնանում է
ռուս.՝ Кухарка женится
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էսեպտեմբերի 16 (28), 1885

Հրապարակում խմբագրել

Ա. Պ. Չեխովի «Խոհարարուհին ամուսնանում է» պատմվածքը գրվել է 1885 թվականին, առաջին անգամ հրատարակվել 1885 թվականին «Պետերբուրգյան թերթի» 254-րդ համարում, սեպտեմբերի 16-ից՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1886 թվականին պատմվածքը տպագրվել է «Երփներանգ պատմություններ» ժողովածուում, 1889 թվականին՝ «Մանուկներ» ժողովածուում։ Պատմվածքը մտել է գրողի երկերի ժողովածուի մեջ՝ հրատարակված Ա. Ֆ. Մարքսի կողմից։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, դանիերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբերեն, խորվաթերեն և չեխերեն։

Գրաքննադատություն խմբագրել

Պատմվածքը անուշադրության չմատնվեց քննադատության կողմից։ Գրող Լ. Ե. Օբոլենսկին պատմվածքում նշել է «նուրբ դիտողականություն, բոլոր գործող անձանց երկու– երեք բնորոշ գծերով կամ բառերով զարմանալի նկարագրում»[1]։ Կ. Արսենևը պատմվածքի մասին գրել է. «Հեղինակի մոտ հաջողվում է նաև մանկական հոգեբանության վերաբերյալ հոդվածները»[2]։

«Խոհարարուհին ամուսնանում է» պատմվածքը Լ. Ն. Տոլստոյը համարել է Չեխովի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Կերպարներ խմբագրել

  • Գրիշա՝ յոթնամյա տղա
  • Գրիշայի մայրը՝ կալվածատիրուհի, տանտիրուհի
  • Պելագեյա՝ խոհարարուհի
  • Դանիլո Սեմյոնիչ՝ կառապան
  • Ակսինյա Ստեպանովնա՝ ծեր դայակ։

Սյուժե խմբագրել

Յոթնամյա տղան՝ Գրիշան, գաղտնալսում և տեսնում է՝ ինչ է կատարվում խոհանոցում։ Այնտեղ են գտնվում խոհարարուհի Պելագեյան, դայակ Ակսինյա Ստեպանովնան և կառապան Դանիլո Սեմյոնիչը։ Դայակը հյուրասիրում է կառապանին և համոզում նրան խմել մեկ գավաթ օղի։ Կառապանը հրաժարվում է՝ պատճառ բռնելով աշխատանքը։ Դայակը ցանկանում է, որ Պելագեյան ամուսնանա կառապանի հետ։

Մայրը Գրիշային ուղարկում է մանկական սենյակ՝ դաս սովորելու, որպեսզի նա չլսի մեծերի խոսակցությունը։ Տղան տեսածի և լսածի պատճառով մտքերի մեջ է ընկնում։ Նա չի կարողանում հասկանալ՝ ինչու է խոհարարուհին և ուրիշ մարդիկ ամուսնանում։ Նրա կարծիքով պետք է ամուսնանալ հարուստ մարդու հետ, բայց ոչ երբեք կարմիր քթով կառապանի։

Այդ պահին անհանգստությամբ համակված Պելագեյան զբաղվում է մաքրությամբ։ Դայակը նրա մոտ գովաբանում է կառապանին, ում քառասուն տարեկանն անգամ չի բոլորել, իսկ Գրիշան, նայելով Պելագեյային, մտածում է, որ ամուսնությունն անհրաժեշտ է խղճով լինի։

Հաջորդ օրը ևս ամուսնության մասին խոսակցություններ էին պտտվում, միևնույն ժամանակ Գրիշայի մայրն ասում է, որ կառապանը չի կարող իրենց տանն ապրել, քանի որ նա չի ցանկանում, որ վերջինս բնակվի նրանց խոհանոցում։

Մի կիրակի առավոտ սկսվում է խնամախոսությունը։ Տղան Պելագեյային տեսնում է նոր չթե զգեստով կառապանի կողքին։ Նրանց օրհնում է ենթասպան, և բոլոր ներկաները գնում են բակ։ Պսակադրությունից հետո մարդիկ լվացքատանը երգում են և հարմոնի նվագում, իսկ մայրիկը բարկանում է, որ հարսանիքի պատճառով ոչ ոք ինքնաեռը գործի չի գցել։ Հաջորդ առավոտյան խոհարարուհին, ինչպես միշտ, աշխատում էր խոհանոցում։ Ներս եկած կառապանը շնորհակալություն է հայտնում կալվածատիրուհուն և խնդրում նրան՝ իրենց հորն ու մորը փոխարինի։ Ամբողջ կատարվածը գաղտնի հետևելով՝ Գրիշան կրկին մտածում է, թե ինչու է այդ բոլորովին օտար մարդը որպես սեփականություն վերցրել Պելագեյային։ Նա իրեն վիրավորված է զգում խոհարարուհու փոխարեն, ով, իր կարծիքով, մարդկային բռնության զոհն է։ Նա մառանից վերցնում է ամենամեծ խնձորը և տալիս Պելագեյային։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Кухарка женится // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 61, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La cuisinière prend époux, traduit par Édouard Parayre, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Критическое обозрение «Обо всем». «Русское богатство», 1886, № 12, стр. 172
  2. «Беллетристы последнего времени». — «Вестник Европы», 1887, № 12, стр. 770