Խոխոլսկի շրջան

բնակավայր Ռուսաստանում

Խոխոլսկի շրջան (ռուս.՝ Хохольский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում։

Խոխոլսկի շրջան
ռուս.՝ Хохольский район
Խոխոլսկի շրջանի դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակմունիցիպալ շրջան[1]
Մտնում էՎորոնեժի մարզ
ՎարչկենտրոնԽոխոլսկի
Հիմնական լեզուռուսերեն
Բնակչություն (2016)29 725[2]
Խտություն20,49[2]
Տարածք1451[1]
Հիմնադրված է1935[1] թ.
Ժամային գոտիUTC+4[3]
Հեռախոսային կոդ47371
Ավտոմոբիլային կոդ36, 136[4]
hoholadm.e-gov36.ru(ռուս.)

Ստեղծվել է 1935 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Խոխոլսկի քաղաքատիպ ավանն է[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Խոխոլսկի շրջանը գտնվում է Վորոնեժի մարզի հյուսիսարևմտյան հատվածում և սահմանակցում է մարզի հինգ շրջանների հետ՝ հյուսիսում Սեմիլուկսկի շրջանի, հյուսիս-արևելքում՝ Վորոնեժի, արևելքում՝ Կաշիրսկի շրջանի, հարավ-արևելքում՝ Նովովորոնեժի, հարավում՝ Օստրոգոժսկի շրջանի, հարավ-արևմուտքից՝ Ռեպյովսկի շրջանի, արևմուտքից՝ Նիժնեդևիցկի շրջանի հետ։

Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 1451[1] կմ²։

Հիմնական գետերն են՝ Դևիցա, Եմանչա։

Պատմություն

խմբագրել

Խոխոլսկի շրջանը իր շրջկենտրոնի՝ Խոխոլ գյուղի հետ միասին կազմավորվել է 1935 թվականի հունվարի 18-ին ՌԽՖՍՀ Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի որոշմամբ։

1963 թվականի փետրվարի 1-ին շրջանի կազմի մեջ մտան վերացված Գրեմյաչենսկի և Նիժնեդևիցկի շրջանների տարածքները։

1965 թվականի հունվարի 12-ին Նիժնեդևիցկի շրջանը վերականգնվել է, շրջկենտրոնը Խոխոլ գյուղից տեղափոխվել է Խոխոլսկի ավանը, իսկ Խոխոլսկի շրջանի սահմանները ստացել են այժմյան տեսքը։

Բնակչություն

խմբագրել

2016 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում է 29 725[2] մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 20,49[2] մարդ/կմ²։

Բնակչության թվաքանակ

1989 2002 2009 2010 2011 2012 2013
39 700 32 889 30 903 29 814 29 792 29 768 29 742
2014 2015 2016
29 587 29 702 29 725

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոխոլսկի շրջան» հոդվածին։