Կենտրոնական գործադիր կոմիտե (ՀԽՍՀ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական գործադիր կոմիտե (այլ կիրառումներ)

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտե (կարճ՝ ՀԽՍՀ Կենտգործկոմ), պետական իշխանության բարձրագույն մարմին Խորհրդային Հայաստանում՝ 1922-1937 թվականներին։

Գործել է Խորհուրդների համագումարների միջև ընկած շրջանում, հաշվետու և պատասխանատու է եղել Խորհուրդների համագումարին։ Հրատարակել է օրենքներ, դեկրետներ և որոշումներ, կազմել կառավարություն (ժողկոմխորհուրդ) և ժողովրդական կոմիսարիատներ, որոշել ժողկոմխորհրդի, իշխանության մյուս մարմինների գործունեության ընդհանուր ուղղությունը, ընտրել Կենտգործկոմի նախագահություն։

Գործում էր նստաշրջաններով (սկզբում՝ տարեկան երեք, հետագայում՝ երկու), բացառիկ դեպքերում (օրինակ, 1922 թվականի Ռապալլոյի պայմանագիրը հաստատելու համար) իրավասու էր հրավիրել արտակարգ նստաշրջան։

1937 թվականին վերակազմվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 378