Խոզակնճիթ դեղատու
Խոզակնճիթ դեղատու | |
Խոզակնճիթ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Sisymbrieae |
Ցեղ | Ավլախոտ (Sisymbrium) |
Տեսակ | Խոզակնճիթ դեղատու (S. officinale) |
Միջազգային անվանում | |
Sisymbrium officinale |
Խոզակնճիթ դեղատու (լատին․՝ Sisymbrium officinale), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկաարգրություն
խմբագրել10-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է, որի ճյուղավոր ցողունը ծածկված է կոշտ մազիկներով։ Սպիտակ արմատը առանցքային է։ Ստորին կոթունավոր տերևները փետրաձև հատված են, գագաթնային հատվածը խոշոր է կողքայիններից։ Վերին տերևները նստադիր են և նիզակաձև։ Ցողունների գագաթնային ողկույզներում հավաքված չորսանդամ ծաղիկները դեղին են և մանր։ Երկարավուն միաշարք սերմերով պտուղները բզաձև մազապատ պատիճներ են[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է միջին լեռնային գոտու աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն
խմբագրելԽողակնճիթի տերևները հարուստ են C վիտամինով։ Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը և երբեմն արմատները։ Երիտասարդ տերևներից և ցողուններից պատրաստում են աղցաններ, իսկ մանրացրած սերմերից՝ մանանեխին փոխարինող համեմունք[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզակնճիթ դեղատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզակնճիթ դեղատու» հոդվածին։ |