Խնձորենու տերևալվիկ

միջատների տեսակ
Խնձորենու տերևալվիկ
Խնձորենու տերևալվիկ
Խնձորենու տերևալվիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Կիսակարծրաթևավորներ (Hemiptera)
Ընտանիք Psyllidae
Ցեղ Cacopsylla
Տեսակ Խնձորենու տերևալվիկ (C. mali)
Միջազգային անվանում
Cacopsylla mali

Խնձորենու տերևալվիկ (Psylla mali Schm idber), հավասարաթևավորների (Homoptera) կարգի Psylla ցեղի միջատ։ Վնասում է խնձորենու վերգետնյա օրգանները։

Նկարագրություն

խմբագրել

Հասուն միջատի մարմինը (2,5 մմ) մուգ կանաչից դարչնադեղնավուն է։ Ձվերը երկարավուն են, նանջագույն, նիմֆաները` դեղնավունից կանաչավուն։ Հայաստանում տարածված է Լոռու մարզում, Սևանի ավազանի, Արտաշատի, Կապանի տարածաշրջանների խնձորուտներում։ Ձմեռում է ձուն՝ ծառի ճյուղերի կեղևի ճեղքերում, որից գարնանը, բողբոջների բացվելու նախօրյակին, դուրս են գալիս նիմֆաները, որոնք սկզբում սնվում են ուռած բողբոջներով, ապա` դրանց բացման ժամանակ թափանցում են բողբոջների մեջ և սնվում տերևներով ու ծաղկակոկոններով։ Սնման ընթացքում դրանք արտաթորում են մածուցիկ հյութ, որով ծածկում են տերևներն ու ծաղկակոկոնները. վնասված տերևները թերաճ են, իսկ ծաղկակոկոնները չեն բացվում, պտուղներ չեն ձևավորվում։ Տարեկան տալիս է 1 սերունդ։ Խնձորենու տերևալվիկի զանգվածային բազմացմանը նպաստում են զով և խոնավ եղանակային պայմանները։ Միջատը տարածվում է տնկանյութի, մարդկանց և կենդանիների միջոցով։

Պայքարի միջոցառումներ

խմբագրել

Աշնան տերևաթափից հետո՝ ծառերի միջշարքերի վարում, ամռանը` ցելի տակ պահում, մինչև ծաղկակալումը տերևալվիկի նիմֆաներին ոչնչացնելու նպատակով ծառերի սրսկում՝ կոնդորով, դուրսբանով, նուրել-Դ-ով, Բի- 58-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։