Խլորոֆիտում
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Ագավայիններ (Agavoideae)
Ցեղ Խլորոֆիտում (Chlorophytum)
Ker Gawl., 1807

Խլորոֆիտում (լատին․՝ Chlorophytum), պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Աֆրիկան է (Բարեհուսո հրվանդան

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ջերմատնային, կախվող (ամպելային) խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից։ Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak. տեսակը, որի խայտաբղետ տերևավոր այլատեսակով, որը անվանվում է (Ch.strenbergianum aureo-marginata)։ Խլորաֆիտումներն արձակում են երկար, կախվող ծաղքասլաքներ, որոնց վրա բացի անդուր, մանր, սպիտակ ծաղիկներից, առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով։ Հենց այդ բուսակներն էլ օգտագործում են բազմացման համար, անջատելով ծաղկասլաքից և տնկելով թաղարների մեջ։

Մշակում խմբագրել

Բազմացումը կատարվում է նաև թփիկների բաժանումով։ Բույսն ունի հաստ, մսոտ արմատներ, որոնք ուժեղ աճման հետևանքով երբեմն թաղարը ճեղքում են։ Խլորաֆիտումը լուսասեր բույս է։ Նորմալ աճը և տերևների խայտաբղետ գունավորումը պահպանելու նպատակով բույսը պետք է տեղավորել լուսամուտին մոտ։ Մշակությունը չափազանց պարզ է։ Ամենաաննշան խնամքի դեպքում էլ աճում ու զարգանում է։ Պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Հատկապես լավ է զգում այգու հողում կամ ճմահողում։

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլորոֆիտում» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլորոֆիտում» հոդվածին։