Խլեբնայա հրապարակ (Սամարա)

Խլեբնայա հրապարակ (ռուս.՝ Хлебная площадь), Սամարա քաղաքի հնագույն հրապարակ, որը գտնվում է Սամարյան շրջանում, Ստեպան Ռազինի և Կրուպսկայա փողոցների միջև, Վոլգա և Սամարա գետերի միջև ընկած ցամաքալեզվակում։ Այդտեղից է սկսվում Կույբիշևի փողոցը։

ռուս.՝ Хлебная площадь
Խլեբնայա հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Գուգլ քարտեզին
Քարտեզ
Քարտեզ

Ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի հիմնադրման ժամանակվանից` 1586 թվականից, այս վայրում բարձրանում էին Սամարյան ամրոցի աշտարակները։ Քաղաքի չորսհարյուրամյակի պատվին կառուցվում է ամրոցի աշտարակների նման փայտաշեն կառույց։ Խլեբնայա հրապարակն իր անվանումը ստացել է այստեղ գործող հացահատիկի բեռնաթափման նավամատույցի, հացի բորսայի, հացի գործարանի և ալրաղացի պատվին։ Այս հրապարակում և երբեմն էլ «Ռևել» պանդոկում կնքվում էին հացահատիկի առք ու վաճառքի գործարքներ։

Հրապարակի այլ անվանումներ` Առևտրի, Շեպետիլնայա, Կազանսկայա, Պշենիչնայա[1]։

 
Հացահատիկների մեքենայացած շտեմարանների հին շենքը, Մշակութային ժառանգության օբյեկտ` 6300329000

Պատմություն խմբագրել

Հին ալրաղացի շենքը 2012 թվականից համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ № 6300329000: 19-րդ դարի երկրորդ կեսին Խլեբնայա հրապարակը դարձավ Պովոլժիեի գլխավոր հացի շուկան։ 1898 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով կառուցվեց հացի բորսայի շենքը։ Երկհարկանի բորսայի շենքի ճարտարապետական լուծումն իրականացվել է նեոկլասիցիզմի ոճով, որն արտահայտում է այդ տարիների պաշտոնական հասարակական կարծիքը։ 1916 թվականին ինժեներ Պետրովի նախագծով կառուցվեց Եվրոպայում խոշորագույն ալրաղացը։ 19-րդ դարում հրապարակում կառուցվեց հրդեհադիտանոց[2]։

Հրապարակի ներկայիս վիճակ խմբագրել

Պատմական Խլեբնայա բորսայի և հին ալրաղացի շենքերը ճանաչվել են մշակութային ժառանգության օբյեկտ։ Հրապարակի որոշ մասը զբաղեցնում է պուրակը[3]։

Խլեբնայա հրապարակի շրջանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են փայտե ամրոցի մնացորդներ, որոնք ենթադրաբար վերաբերվում են 18-րդ դարի սկզբին[4][5]։

Տրանսպորտ խմբագրել

  • Ավտոբուս` 3, 5д, 17, 19, 24, 32, 36, 37, 47.
  • Երթուղային տաքսիներ` 5д, 24, 32д, 34, 47, 48д, 48к, 61(д), 77(д), 94, 127, 128 և այլն
  • Տրամվայ` 1, 3, 5
  • Տրոլեյբուս` 6, 16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Славадий Севостьянов Хлебная площадь Самарская газета, 15.04.2011
  2. Юлия Бондарева МЧС РФ выделит средства на восстановление пожарной каланчи на Хлебной площади в Самаре. «Комсомольская правда», 14 мая 2014
  3. Александра Кривова К июлю на Хлебной площади в Самаре отремонтируют сквер. 63.ru
  4. Татьяна Пашинская, Юлия Рубцова Остатки Самарской крепости начала XVIII века планируется законсервировать. ВолгаНьюс, 01.09.2014
  5. Археологи обнаружили в Самаре остатки крепости начала XVIII века.(չաշխատող հղում) «Волжская коммуна», 01.09.2014

Արտաքին հղումներ խմբագրել