Ստեպան Ռազինի փողոց (Սամարա)

փողոց Սամարայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեպան Ռազինի փողոց (այլ կիրառումներ)

Ստեպան Ռազինի փողոց (ռուս.՝ Улица Степана Разина), գտնվում է Սամարա քաղաքի Սամարյան շրջանում, Ալեքսեյ Տոլստոյի և Կույբիշևի փողոցների միջև։ Այն սկսվում է Սամարա գետի ափից ոչ հեռու Խլեբնոյ հրապարակի շրջանում և շարունակվում Վոլգա գետի երկանքով։ Հատում է Կոմսոմոլսկայա, Պիոներական, Վենցեկի, Լենինգրադյան, Նեկրասովյան փողոցները և ավարտվում Լև Տոլստոյի փողոցի հետ հատման մասում։

Ստեպան Ռազինի փողոց
Երկիր Ռուսաստան
Երկարություն1,7 ± 0,1 կմ

Սամարայի ամենահին փողոցներից մեկն է։

Ստուգաբանություն խմբագրել

Փողոցն ունեցել է տարբեր անվանումներ, Ալեքսեևյան, Սիմբիրսկյան, Զեմլյանայա, իսկ Տիրոջ Համբարձման եկեղեցու կառուցումից հետո, ստացել է Վոզնեսենսկայա անվանումը։ Անվանափոխվել է 1923 թվականի փետրվարի 12-ին ի պատիվ ժողովրդական հերոս Ստեպան Տիմոֆեևիչ Ռազինի։

Շենքեր և շինություններ խմբագրել

Զույգ կողմ խմբագրել

 
Սիվրեի տուն
 
Սամարայում Իտալիայի պատվո հյուպատոսարան
 
Հացի բորսա
  • № 16` «Սամարայի էլեկտրոմեխանիկական գործարան» ԲԸ։ Շենքի վրա տեղադրված է հուշատախտակ Խորհրդային Միության հերոս Իվան Վասիլևիչ Սեդովի պատվին, որն աշխատել է գործարանում, որպես բանվոր և զոհվել է ռազմի դաշտում 1943 թվականին[1]։
  • № 22Ա` № 1 դպրոց[2]
  • № 44` դեղատուն
  • № 46` Սամարայի մարզային ՆԳՔՎ Մշակութային կենտրոն,Համերգային դահլիճ «Ձերժինկա»
  • № 56Բ` անասնաբուժարան
  • № 78` Վոզնեսենսկի տաճար, Սամարայի հնագույն ուղղափառ վանք[3][4][5][6][7]
  • № 82` Սուրոշնիկովի նախկին տունը, տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ № 6300278001[8], МДОУ № 48[2]
  • № 84` Շոդրինի նախկին տունը, կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգության օբյեկտ № 6300279000[9]
  • № 86` Բրովկինի նախկին տունը, մշակութային ժառանգության օբյեկտ[10]
  • № 94` մանկական ակումբ
  • № 102` ստոմատոլոգիա
  • № 106` առանձնատունը կառուցվել է ճարտարապետ Շչերբաչյովի կողմից անտառարդյունաբերող Ֆիրս Նայմուշինի համար, այնուհետև վաճառվել է կոմսուհի Տոլստոյին[11]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Մեծ Բրիտանիայի զինվորական միսսիան։ 1990-ական թվականներին այս շենքում է տեղակայվել «Ընտանիք» կենտրոնը։ 2007 թվականի աշնանը շենքը զգալիորեն տուժեց հրդեհից և լրիվությամբ ավերվեց։ Առկա է վերակառուցման նախագիծ[12][13]։
  • № 108` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Չինաստանի դեսպանությունը
  • № 126` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել ԽՍՀՄ-ում Հունաստանի դեսպանությունը։
  • № 128` Սիվրի նախկին տունը, կառուցվել է 1890 թվականին, մշակութային ժառանգության օբյեկտ է № 6300285001, ներկայումս այնտեղ է գտնվում «Սամարա» հյուրանոցը
  • № 130` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այս շենքում է գտնվել Իրանի դեսպանությունը
  • № 136` բժշկական հաստատություն
  • № 138` գրասենյակային շենք (տարբեր կազմակերպություններ)
  • № 174` «Մանկության Մոլորակ » մանկական ակումբ, «Դոկտոր Կրավչենկոյի կլինիկա» բժշկական ընկերություն

Կենտ կողմ խմբագրել

  • № 3Ա` նախկին Հացի բորսան , կառուցված 1898 թվականին ։ Մշակութային ժառանգության օբյեկտ № 6300092000[14]
  • № 27` Վոլժսկի շրջանի ՆԳԲ
  • № 35` Սամարայի մարզային ՆԳՎ բուժսանմաս
  • № 37` ՌԴ Սամարայի մարզային Անվտանգության դաշնային ծառայության վարչություն
  • № 49` Դպրոց № 63 առանձին առարկաների խորացված ուսուցմամբ, Սամարա քաղաքի հնագույն դպրոցներից մեկը[15] МОУ ДОД МХШ № 1[2]
  • № 71Ա` Սամարայում Իտալիայի պատվո հյուպատոսի գրասենյակ
  • № 77Ա` Սամարա քաղաքի պատմության թանգարանի գեղարվեստական ռեստավրացիոն արվեստանոցներ
  • № 101` ռեստորանային համալիր[16]

Տրանսպորտ խմբագրել

Փողոցի գրեթե ողջ երկանքով հասարակական տրանսպորտ չի գործում, միայն սկզբնամասում, Խլեբնոյ հրապարակի շուրջը երթևեկում են ավտոբուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ և երթուղային տաքսիներ։

Գրականություն խմբագրել

  • Каркарьян В. Г. Старая Самара: история, дома, люди. — Самара, 1998.
  • Липатова А. М. Самарских улиц имена. — Самара: Новая техника, 2003.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Самаре установят мемориальные доски в честь Героев Советского Союза. Արխիվացված 2016-09-23 Wayback Machine Самара.ру, 26 апреля 2015
  2. 2,0 2,1 2,2 Школы, детские сады, молодёжные центры, подростковые клубы | Администрация городского округа Самара(չաշխատող հղում)
  3. «Вознесенский собор в Самаре | Православие». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  4. «Вознесенский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  5. Самараинтур. Объкты экскурсии(չաշխատող հղում)
  6. Вознесенский Собор. / Самара город, Степана Разина улица, 78. / Русские Церкви
  7. «Храм в честь Святого Вознесения Христова (Храм Вознесения Господня, Вознесенский Собор) — Достопримечательности Самары — прогулки по Самаре». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  8. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  10. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  11. Светлана Внукова, фото Владимира Пермякова Самара в сопровождении Глеба Алексушина. Самарская газета, 14.09.2012
  12. Евгений Нектаркин Останки особняка Наймушина снесли с разрешения управления охраны памятников. «Другой город», 01 ноября 2016
  13. Армен Арутюнов В Самаре воссоздадут особняк Наймушина. Волга Ньюс, 31.10.2016
  14. Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации(չաշխատող հղում)
  15. «МОУ № 63 г. Самара — Визитная карточка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  16. «Ресторанный холдинг «Рестория»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել