Խլածաղիկ ատրպատականյան

բույսերի տեսակ
Խլածաղիկ ատրպատականյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խլածաղիկ (Scrophularia)
Տեսակ Խլածաղիկ ատրպատականյան (S. atropatana)
Միջազգային անվանում
Scrophularia atropatana

Խլածաղիկ ատրպատականյան (լատին․՝ Scrophularia atropatana), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա բույս է, որն ունի 20-30 սմ բարձրություն։ Տերևները երկարավուն ձվաձև կամ ձվաձև են, խոշոր աղեղնաեզր և երկարակոթ։ 2-3 մմ երկարությամբ պսակը խայտաբղետ է, իսկ ստորին բլթակները՝ սպիտակավուն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Նոր Հաճն և Չիման գյուղերի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, գետի հղկված գլրաքարերի և քարաթափվածքների վրա, կիսաանապատում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղիկ ատրպատականյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլածաղիկ ատրպատականյան» հոդվածին։