Խերոնիմո Արտուրո Ամիոնե Սևալյոս
Խերոնիմո Արտուրո Ամիոնե Սևալյոս (իսպ.՝ Jerónimo Arturo Amione Cevallos, մարտի 31, 1990[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Ալեբրիխես դե Օախակա» ակումբի հարձակվող։
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 31, 1990[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Ամիոնեն «Անտլանտե» ակումբի սան է։ 2010 թվականի ապրիլի 24-ին «Էստուդիանտես Տեկոս» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Հենց այդ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Անտլանտեի» կազմում։ 2013 թվականի ամռանը Ամիոնեն տեղափոխվել է «Կռուս Ասուլ»։ Հուլիսի 21-ին «Մոնտերեյի» հետ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[4]։ Օգոստոսի 11-ին «Գվադալախարայի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գնդակն է խփել «Կռուս Ասուլի» դեմ խաղում։
Օգոստոսի 29-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի ժամանակ հայիթիական «Վալենսիայի» դեմ խաղում գոլ է խփել[5]։ 2014 թվականին Ամիոնեն օգնել է թիմին նվաճել ԿՈՆԿԱԿԱՖԻ գավաթը։
2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու նպատակով Ամիոնեն տեղափոխվել է «Թոլուկա»։ Հուլիսի 20-ին «Մոնարկաս Մորելիայի» դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում [6]։ Նոյեմբերի 28-ին «Չեպասի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գոլն է խփել «Թոլուկո» թիմում[7]։
2016 թվականի սկզբին Ամիոնեն վարձավճարով տեղափոխվել է «Պուեբլա» ակումբ։ Հունվարի 18-ին «Մոնտերեա» թիմի դեմ իր նորամուտն է նշել նոր թիմում[8]։ Նոյեմբերի 6-ին «Նեկակսայի» դեմ խաղում Խերոնիմոն իր առաջին գոլն է խփել «Պուեբլա» ակումբի կազմում[9]։ 2017 թվականի ամռանը «Կռուս Ասուլ» ակումբը գնել է նրա տրանսֆերը։ 2018 թվականի սկզբներին Ամիոնեն վարձավճարով տեղափոխվել է Լոբոս ԲՈՒԱՊ ակումբ։ Հունվարի 8-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում նշել է իր նորամուտը[10]։
Միջազգային կարիերա խմբագրել
2011 թվականին Ամիոնեն հայրենի Գվադալախարայում դարձել է Պանամերիկյան խաղերի հաղթող։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Տրինիդադի և Տոբագոյի[11], Էկվադորի[12], Ուրուգվայի[13], Կոստա Ռիկայի[14] և Արգենտինայի[15] թիմերի դեմ խաղերին։ Ուրուգվայի և Արգենտինայի դեմ խաղերում Խերոմինոն երեք գոլ է խփել։
Ձեռքբերումներ խմբագրել
Ակումբային
- 2013/2014 ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիանների լիգայի հաղթող
Միջազգային
- Պանամերիկյան խաղեր — 2011
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Эстудиантес Текос VS. Атланте 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—04—24
- ↑ «Крус Асуль VS. Монтеррей 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—07—21
- ↑ «Валенсия Гаити VS. Крус Асуль 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—08—29
- ↑ «Толука VS. Монаркас Морелия 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—07—20
- ↑ «Чьяпас VS. Толука 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—11—28
- ↑ «Пуэбла VS. Монтеррей 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—01—18
- ↑ «Некакса VS. Пуэбла 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—11—06
- ↑ «Сантос Лагуна VS. Лобос БУАП 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-01-08
- ↑ «Мексика (до 22) VS. Тринидад и Тобаго (до 22) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—10—22
- ↑ «Мексика (до 22) VS. Эквадор (до 22) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—10—20
- ↑ «Мексика (до 22) VS. Уругвай (до 22) 5:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—10—24
- ↑ Կաղապար:Cite ews
- ↑ «Мексика (до 22) VS. Аргентина (до 22) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—10—29