Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան

Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Arqueológico Municipal de Jerez de la Frontera), հնագիտական թանգարան Իսպանիայի հարավում, Կադիսի մարզի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքի Պլասա դել Մերկադո հրապարակում՝ Ռիկելմե հրապարակի, Ռիվերո պատկերասրահի և Սան Մատեո եկեղեցու հարևանությամբ։ Թանգարանը գտնվում է 18-րդ դարի շենքում, որը 1962 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[6]:

Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան
Տեսակթանգարան, հնագիտական թանգարան, հուշարձան և թանգարան
Երկիր Իսպանիա[1][2][3][…]
ՏեղագրությունԽարես դե լա Ֆրոնտերա[1][2][3][…]
Ղեկավարության նստավայրԽարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
ՀասցեPlaza del Mercado s/n, 11408 Jerez de la Frontera (Cádiz)[3][4]11408[3][4]
Հիմնադրվել է1873 և 2012[5]
Կայքjerez.es/index.php?id=7867 և museoarqueologico.jerez.es
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1873 թվականին՝ որպես քաղաքային հնագիտական հավաքածու, որը ներառել է անհատների նվիրաբերված նմուշներ։ Տեղակայված է եղել Խերես դե լա Ֆրոնտերայի քաղաքապետարանի հին շենքում։ Հանրության համար բացվել է 1935 թվականին։ 1963 թվականին դարձել է քաղաքային հնագիտական թանգարան։ 1972 թվականին շենքի անմխիթար պատճառով թանգարանը փակվել է և շուրջ 20 տարի հավաքածուն պահպանվել է։ 1982 թվականին թանգարանի հոգածությունն իր վրա է վերցրել Ռոսալիա Գոնսալեսը[7]։ 1983 թվականին քաղաքային խորհրդի որոշմամբ թանգարանը տեղակայվում է Պլասա դել Մերկադո հրապարակում։ Երկար վերանորոգումից հետո թանգարանը վերաբացվել է 1992 թվականին։

Հավաքածու խմբագրել

Թանգարանը ունի ցուցադրված բազմաթիվ հավաքածուներ, ինչպես նաև փոխառություններ այլ թանգարաններից[8]։

Հավաքածուն ներառում է սաղավարտ Կորինթոսից, չափազանց հազվադեպ նմուշ Իսպանիայում, որը հայտնաբերվել է Խերես դե լա Ֆրոնտերայի մենաստանի մոտ Գվադալետե գետի տարածքում։ Հավաքածուն ներառում է նաև հռոմեական կերամիկա և այլ նմուշներ։

Սրահներ խմբագրել

Թանգարանի սրահները[9]՝:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliotecas y Centros de Documentación de Andalucía
  4. 4,0 4,1 Museos y Colecciones Museográficas de Andalucía
  5. https://www.lavozdelsur.es/ediciones/jerez/museo-arqueologico-jerez-no-celebra-decimo-aniversario-su-reapertura_286985_102.html
  6. Patrimonio Cultural
  7. «"Hay mucho ruido alrededor de la memoria histórica"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Una pieza del Museo Arqueológico, más cerca del Louvre
  9. Museo Arqueológico Municipal

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերես դե լա Ֆրոնտերայի հնագիտական թանգարան» հոդվածին։