Խենոմելես չինական

բույսերի տեսակ
Խենոմելես չինական
Խենոմելես չինական
Խենոմելես չինական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Pseudocydonia
Տեսակ Խենոմելես չինական (P. sinensis)
Միջազգային անվանում
Pseudocydonia sinensis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խենոմեկես չինական (լատին․՝ Chaenomeles sinensis (Thouin) Koehne), վարդազգիների ընտանիքի, խենոմելեսի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կիսամշտադալար կամ տերևաթափ թփեր կամ փոքր ծառեր են, մինչև 6 մ բարձրությամբ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը փաթիլանման անջատվում է։ Երիտասարդ ընձյուղները սկզբում մազմզուկապատ են, այնուհետև մերկանում են։ Փշերը բացակայում են։ Տերևները էլիպսաձվաձև են կամ էլիպսաերկարավուն, 5-8 սմ երկարությամբ, սրածայր, սեղմված հիմքով, մանր-սղոցաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից նոր բացված ժամանակ, ծածկված են բաց դարչնագույն մազմզուկներով։ Տերևակոթունը ունի 1-1,5 սմ երկարություն, գանգրամազմզուկապատ է։ Տերևակիցը նշտարաձև է, մինչև 1 սմ երկարությամբ, գեղձաթարթիչաեզր։ Ծաղիկները միայնակ են 2,5-3 սմ տրամագծով, բաց վարդագույն, բացվում են նախորդ տարվա ընձյուղների վրա։ Բաժակաթերթիկները սղոցաեզր են։ Պտուղները երկարավուն են, 10-15 սմ երկարությամբ, մուգ դեղին, փայտացած։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է հարավային Չինաստանում։ Մեր հանրապետության պայմաններում աճում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով միանգամայն ծլունակ սերմեր։

Կիրառություն խմբագրել

Պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Պիտանի է միայն հանրապետության մերձարևադարձային շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը 18 °C-ից չի իջնում։ Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 331։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես չինական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խենոմելես չինական» հոդվածին։