Խենթ պատմություն (ֆիլմ)

Խենթ պատմություն, (ֆր.՝ Une Histoire de fou) ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին[3]։

Picto infobox cinema.png
Խենթ պատմություն
ֆր.՝ Une histoire de fou
Խենթ պատմություն (ֆիլմ).png
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա[1]
Թվական2015
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբեր Կետիկյան
ՊրոդյուսերՌոբեր Կետիկյան
Սցենարի հեղինակՌոբեր Գեդիգյան
Գիլ Տորան
ԴերակատարներԱրիան Ասկարիդ[2], Գրեգուար Լեպրենս-Ռենգե[2], Սիմոն Աբգարյան[2], Ռազանե Ջամալ[2] և Սերժ Ավետիքյան[2]
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Հնչյունը` Լորան Լաֆրան
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունAgat Films & Cie Production 52, rue Jean-Pierre Timbaud 75011 Paris, France
Տևողություն134 րոպե
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=x8m31Q0Od4g

Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի և Ոսկե ծիրանի[4] արտամրցութային ծրագրերում։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը երիտասարդ մարսելցի Արամի մասին է, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը։ Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից[5][6]։

ԴերերումԽմբագրել

ՄեջբերումներԽմբագրել

  Գետիկյանը հետաքրքիր անդրադարձ է անում Հայ դատի առանցքային տարեթվերին: Նա պատկերում է իրադարձություններ, որոնք սկսվում են 1915 թվականի հայոց ցեղասպանությունով և ավարտվում են 80-ականներին հայերի զինված պայքարով: Նա դիմում է դրանց, որպեսզի տարիներ հետո ավելի լավ մատնանշի թուրքական պետության պատասխանատվությունը: Նա դա անում է ընտանեկան դիմանկար կերտելու միջոցով` սկսած Թուրքիայից փախած տատիկից և վերջացրած զինված պայքարում մասնակցող թոռով: Այսպիսով նա ստեղծել է քաղաքական ու միաժամանակ գեղարվեստական հուզիչ ու հետաքրքիր մի ֆիլմ:
- Ֆրանս Լեորան
 


  Ֆիլմի հարցում ինձ ոգեշնչել է իսպանացի հայտնի գրող և լրագրող Խոսե Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, որն արտացոլված է նրա ինքնակենսագրական «La Bomba» գրքում: Դա ինձ տվեց ֆիլմի բանալին և 100 տարվա պատմության մեջ թափանցելու մի տեսանկյուն: Ես զգում էի, որ պարտավոր եմ, պատասխանատու եմ նկարել այս ֆիլմը: Ինձ թվում է, որ կինոգործիչները, մտավորականները, կարծիք ձևավորող լիդերները պատասխանատություն են կրում: Ինձ համար կարևոր էր, որ այս ֆիլմն ստեղծվեր հենց այս պահին, քանի որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, այլև Թուրքիայի պետության կողմից չընդունելու, ժխտելու 100-ամյակը:
- Ռոբեր Գետիկյան
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել