Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալուզ (այլ կիրառումներ)

Խեդենեկ Բ Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ - 12-րդ դար), հայ իշխան, իշխան և հետագայում Աղթամարի կաթողիկոս Ստեփանոս Ա Ալուզի որդին, հաջորդել է հորը։ Խեդենեկ Բ-ն սերվում է Արծրունյաց իշխանական տոհմի ճյուղերից մեկից, Խեդենեկյանների (միայն պատմագիտության մեջ կիրառվող) իշխանական տոհմից։ Իշխել է Վասպուրականի Ամյուկ բերդում, որը 1132 թվականին գրավել է Շահ Արմեն Միհրանը և իրեն ենթակա դարձրել Խեդենեկ Բ-ին։ Մխիթար Այրիվանեցին հիշում է Խալտենին, Ամուկի տեր, իսկ այն գրավողն էլ Ելտկուզ աթաբեգն է (1151 թվականին)։

Խեդենեկ Բ Արծրունի
Խետենեկ
Արծրունիների զինանշանը
Ամյուկի իշխան
մոտ 1125 -
Նախորդող Ստեփանոս Ա Ալուզ
Հաջորդող Խեդենեկ Գ Արծրունի
 
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Արծրունիներ
Հայր Ստեփանոս Ա Ալուզ

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 507