Խարխին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Խարխին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԳարգին, Խառխին, Կարգըն, Կարգին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխառխինցի
Ժամային գոտիUTC+3
Խարխին (Աշխարհ)##
Խարխին (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Խարխինի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 20 տուն բնակիչ։ 1909 թվականին ուներ 25 տուն հայ և 50 տուն թուրք բնակիչ։ 1914 թվականին ուներ 150 տուն, որից 38-ը` հայկական։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Խարխինի մոտակայքում գտնվում էր Ս. Սարգիս վանքը։

Կրթություն խմբագրել

Խարխինն ուներ երկսեռ հայկական վարժարան, որտեղ 1872-1873 թվականներին սովորում էին 20, իսկ 1914 թվականին՝ 40 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 707

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 42