Խատուտիկներ (նկար)
«Խատուտիկներ» (ռուս.՝ Одуванчики), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 59 × 42,5 սմ։
Խատուտիկներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1889 |
բարձրություն | 59 սանտիմետր |
լայնություն | 42,5 սանտիմետր |
գտնվում է | Chuvashian State Arts Museum? |
հավաքածու | Chuvashian State Arts Museum? |
Ծանոթագրություններ |
Այսօր «Խատուտիկներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Չուվաշիայի գեղարվեստի պետական թանգարանում (Չեբոքսարի, Չուվաշիա, Ռուսաստան)։
Պատմություն
խմբագրել«Խատուտիկներ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին, երբ գտնվում էր Վոլգայի ափամերձ Պլյոս քաղաքում[1]։ Այդ ժամանակ նրա հետ էր ապրում նաև ուսանողուհին՝ Սոֆյա Կուվշիննիկովան։ Զբոսանքից հետո նրանք ծաղիկներ էին բերում և ստեղծում նատյուրմորտներ։
ՄԻնչև 1921 թվականը «Խատուտիկներ» կտավը գտնվել է մասնավոր հավաքածուում, սակայն հետո պետականացվել է[2]։
1921 թվականին կտավը փոխանցվել է Չուվաշիայի կենտրոնական թանգարանին։
2010 թվականին նկարը ցուցադրվել է Տրետյակովյան պատկերասրահում և այնտեղ է մնացել մինչև 2011 թվականի մարտի 20-ը։
2018 թվականի հունիսին այս ստեղծագործությունը ռեստավրացիայի են ենթարկել Ի․ Է․ Գրաբարի անվան համառուսական գեղարվեստական գիտառեստավրացիոն կենտրոնում[3]։
Նկարագիր
խմբագրելՄոխրագույն ֆոնին հեղինակը պատկերել է վառ երանգի խատուտիկներ։ Դրանք ունեն ոչ միայն դեղին ծաղիկներ, այլև սերմերով սպիտակ գլխիկներ։ Խատուտիկները դրված են կավե անոթի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Описание картины Исаака Левитана «Одуванчики»». opisanie-kartin.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- ↑ Роль ЧК
- ↑ «Шедевры ЧГХМузея, в телесюжете Телеканала "Россия-Культура». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- До весны
- Шедевры ЧГХМузея, в телесюжете Телеканала "Россия-Культура Արխիվացված 2018-06-17 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խատուտիկներ (նկար) կատեգորիայում։ |