«Խատուտիկի գինի» (Արևի ձգողականությունը), 4 սերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ` նկարահանված 1997 թվականին, Ռեյ Բրեդբերի նույնանուն վեպի մոտիվներով[1]։ Դերասան Ինոկենտի Սմոկտունովսկու վերջին աշխատանքն է ֆիլմում (մահացել է մինչև ֆիլմի աշխատանքների ավարտը, իր դերը գնդապետ Ֆրիլեյն էր), որը հնչյունավորել է Սերգեյ Բեզռուկովը։

Խատուտիկի գինի
ռուս.՝ Вино из одуванчиков
Երկիր Ռուսաստան
 Ուկրաինա
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԽատուտիկի գինի
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Ապասյան
ՊրոդյուսերԻգոր Ապասյան
Սցենարի հեղինակԻգոր Ապասյան և Ալեքսեյ Լեոնտև
ԴերակատարներԻնոկենտի Սմոկտունովսկի, Լիդիա Դրանովսկայա, Լիա Ախեջակովա և Անդրեյ Նովիկով
ՕպերատորԱլեքսանդր Նոսովսկի
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Տևողություն208 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները կատարվում են 20-րդ դարի կեսերին, մի փոքր ամերիկյան քաղաքում։ Սյուժեի կենտրոնում չորս տղաներ են. Թոմ և Դուգլաս եղբայրները և իրենց ընկերները` Ջոնը և Չարլին։ Եղբայրների տատիկը և պապիկը խատուտիկից յուրահատուկ գինի են պատրաստում, որը մարդը խմելով սկսում է այլ կերպ ընդունել աշխարհը։ Արդյունքում, Թոմը անընդհատ երազում տեսնում է, թե ինչպես է թռչում մշուշով պատված հանելուկային երկրի վրայով։

Առաջին մաս խմբագրել

Ստեղծագործող Լեոն ամերիկյան ընդհատակի խորքում ավարտին է հասցնում իր «Երջանկության մեքենա» գործընթացը, որով ցասում է առաջացնում իր կնոջ` Լինայի մոտ։ Նա ասում է. «Զզվեցրել է»,- և պատրաստվում էր գնալ տնից։ Լեոն պնդում էր, որ նա տեսնի, փորձարկի իր մեքենան, որը նա պատրաստել է հավաբնում։ Լինան որոշում է. նա ասում է. «Պետք է, որ ես իմանամ` ինչ եմ խնդրում ճակատագրից», և դա արմատապես փոխում է իրավիճակը...

Երկրորդ մաս խմբագրել

Տղաների խումբը գնում է այն տան մոտ, որում մի ժամանակ ապրել է գուշակ «տիկին Տարո»-ն, որտեղ հիմա պարոն Մրակի հսկողության տակ գտնվում է նրան պատկերող գուշակության սարքը։ Տղաներից մեկը դրա մեջ գցում է մետաղադրամ, բայց նրան ընկնում է դատարկ տոմս` առանց որևէ գուշակության։ Մեքենան ջարդվել էր։ Տղան ենթադրում է, որ իրեն օգնություն և փրկություն է պետք պարոն Մրակից։ Ընկերները երազում են ժամանակի մեքենայի մասին, իսկ իրական կյանքում նրանց այլ աշխարհ էր տանում ծեր գնդապետ Ֆրիլեյի պատմությունները, որն ապրում է անցյալով։ Իր պատմությունները և այդ «ժամանակի մեքենան», որը մարդկանց տեղափոխում է անցյալ։ Իսկ գնդապետը այդ ժամանակ իր վերջին ուժերով, և չնայած արգելքին` զանգում է Մեխիկո իր հին ընկերոջը, որպեսզի խոսափողից լսի քաղաքի աղմուկը, որտեղ նա անց է կացրել երիտասարդությունը։

Դերերում խմբագրել

  • Անդրեյ Նովիկով - Դուգլաս Սպոլդինգ
  • Սերգեյ Կուզնեցով - Թոմ Սպոլդինգ
  • Վերա Վասիլյևա - Էսթեր
  • Վլադիմիր Զելդին - պարոն Սպոլդինգ
  • Լիա Ախեջակովա - Լինա Աուֆման
  • Եվգենի Գերչակով - Լեո Աուֆման, ստեղծողը
  • Լիդիա Դրանովսկայա - միսիս Բենտլի, նախատատիկը
  • Թոմաս Ուրբաշ - նախատատիկի փեսացուն
  • Իննոկենտի Սմոկտունովսկի - գնդապետ Ֆրիլեյ
  • Նորա Գրյակալովա - մորաքույր Ռոզա
  • Նիկոլայ Չինդյայկին - արբած տեսարժան վայրերի դիտող
  • Լև Պերֆիլով - պարոն Ջոնաս
  • Սերգեյ Սուպոնև - Դուգասի հայրը
  • Վալենտինա Պրոկոֆևա - խնամակալ
  • Նինա Ալիսովա - դրվագ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ. Իգոր Ապասյան, Ալեքսեյ Լեոնտև
  • Ռեժիսոր. Իգոր Ապասյան
  • Բեմադրող օպերատոր. Ալեքսանդր Նովոսկի
  • Բեմադրող նկարիչ. Սերգեյ Կարպենկո
  • Կոմպոզիտոր. Շանդոր Կալլոշ
  • Լուսային օպերատոր. Լոգվինով, Վալերի Ալեքսանդրովիչ

Մրցանակներ խմբագրել

  • Մրցանակ «Ամենաիմաստուն ֆիլմի համար»
  • Մրցանակ «Ֆիլմ, որը ես ինձ հետ տիեզերք կվերցնեի»
  • Հատուկ մրցանակ «Ոսկե նավակ»
  • Մրցանակ «Լավագույն հեռուստատեսային ֆիլմի համար»

Արտաքին հղումներ խմբագրել

«Խատուտիկի գինի» ֆիլմը Internet Movie Database-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wlv.ac.uk». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.