«Խատուտիկի գինի» (անգլ.՝ Dandelion Wine), Ռեյ Բրեդբերիի վիպակը, առաջին անգամ լույս տեսած 1957 թվականին։

Խատուտիկի գինի
անգլ.՝ Dandelion Wine
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդՀրաժեշտ ամռանը և Ինչ-որ սարսափելի բան է սպասվում
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1957
OCLC18280204
ՎիքիքաղվածքԽատուտիկի գինի

«Խատուտիկի գինին» ստեղծագործություն է, որն առանձնահատուկ է Ռեյ Բրեդբերիի գրական ստեղծագործությունների մեջ՝ գրողի անձնական վերապրումներով։ Գիրքը մեծապես ինքնակենսագրական է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1928 թվականի ամռանը՝ հորինված քաղաք Գրին Թաունում (Իլինոյսի նահանգ)։ Քաղաքի նախատիպը ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքն է (Ռեյ Բրեդբերիի ծննդավայրը)։

Բովանդակություն խմբագրել

Սյուժեի կենտրոնում են Սպոլդինգ եղբայրները. Դուգլաս (12 տարեկան) և Թոմ (10 տարեկան)։ Վիպակը կազմված է պատմությունների շարանից, որոնք տեղի են ունենում փոքր քաղաքում, ամռան 3 ամիսների ընթացքում՝ երկու եղբայրների, նրանց բարեկամների, հարևանների, ընկերների և ծանոթների հետ։

Անվանում խմբագրել

Բովանդակության համաձայն Թոմի և Դուգլասի պապը ամեն ամառ խատուտիկներից գինի է պատրաստում։ Երբ գինին պատրաստ էր լինում, Դուգլասը մտածում էր, որ այն կպահպանի իրեն։

«Խատուտիկի գինի։ Այս բառերն ամռան լեզվով են։ Խատուտիկի գինին բռնած և շշում խցանած ամառ է»։

Շարունակություն խմբագրել

Սկզբնական վիպակը մտածված էր ավելի բարդ և մեծածավալ, սակայն խմբագիր Ուոլտեր Բրեդբերին առաջարկեց գրողին. «Վերցրու այդ գիրքը ականջներից և քաշիր տարբեր ուղղություններով։ Այն կպատռվի երկու մասի։ Յուրաքանչյուր երկրորդ պատմությունը ընկնում է, իսկ մնացյալը զբաղեցնում է իր տեղը։ Դրանք ձևավորում են քո առաջին գիրքը, իսկ մնացածը դրա շարունակությունը կլինեն»։ Սակայն շարունակությունը՝ «Ցտեսություն, ամա՛ռ» վերնագրով, լույս տեսավ միայն 2006 թվականին, իսկ չընդգրկված պատմությունները հրատարակվեցին մեկ տարի անց՝ «Ամառային առավոտ, ամառային գիշեր» վերնագրով հավաքածուում։ Այդ գրքերում գլխավոր կերպարը Դուգլաս Սպոլդինգ անունով տղան է, ով ինքնին ակնարկում է Բրեդբերիին, քանի որ Դուգլասը Բրեդբերիի հոր երկրորդ անունն է, իսկ Սպոլդինգը իր հայրական տատի օրիորդական ազգանունն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Повесть «Вино из одуванчиков» (1957)». Рэй Брэдбери.Ру. 2013 թվական դեկտեմբերի 17.

Արտաքին հղումներ խմբագրել