Խատարի խաչքար
Խատարի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.11/2.2.10)[1]։
Խատարի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։ |
Սկզբնական տեղադրություն | Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։ |
Ներկա տեղադրություն | Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից՝ գետնին կանգնեցված։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Խատարին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 16 դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը ունի քանդակներ։ Քիվի կենտրոնում՝ երկու կերպարների ամբողջ հասակով քանդակներն են, որոնց շրջապատում են 4 ավետարանիչների կենդանական քանդակներ։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Holy Mother of God church in Ayrk village Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին կից։
Քանդակներ
խմբագրելԽաչքարի քիվի կենտրոնում՝ երկու կերպարների ամբողջ հասակով քանդակներն են։
Նրա շուրջ քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Կենտրոնական խաչի աջ բվերնամասում քանդակված է մեկ այլ մարդու ամբողջական քանդակ։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարի քիվին և ճակատին ուռուցիկ տառերով առկա է 3 տող վիմական արձանագրություն[2]
- ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՍ ԽԱՏԱՐԻՆ
- ՏՐ ԱԾ
- ՅՍ ՔՍ
Համաձայան արձանագրության՝ խաչքարը նվիրված է Խատարին։