* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Իր կարիերան անցկացրել է Իսպանիայի«Ռեալ Սոսիեդադ» ակումբում՝ նրա կազմում անցկացնելով ընդհանուր առմամբ 532 խաղ պաշտոնական մրցաշարերում, և այդ ցուցանիշով զբաղեցնում է հինգերորդ տեղը ակուբի պատմության մեջ։ Եղել է թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողը։
Խավիեր Պրիետոն «կապույտ բերետների» կազմում նորամուտը կատարել է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին «Օսասունայի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է հաղթանակով (1:0)։ 2013 թվականի հունվարի 6-ին խփել է հեթ-տրիկՄադրիդի«Ռեալի» դարպասին, բայց այնուամենայնիվ թիմը պարտվել է (4:3) հաշվով։ «Անոետայի» դեմ որոշիչ խաղում, Պրիետոն նորից աչքի է ընկնում՝ այս անգամ խփելով դուբլ։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով Խավին իր թիմին օգնել է զբաղեցնել չորրորդ տեղը, որը թույլ է տվել թիմին խաղալ Չեմպիոնների Լիգայում։
Ֆուտբոլիստը եղել է «Ռեալ Սոսյեդադի» սանը և ավագը։ Իր ամբողջ կարիերան անցկացրել է հարազատ ակումբում։ Խավիեր Պրիետոն իր կարիերան ավարտել է 2017/18 մրցաշրջանի վերջում[3]։ Խավին «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրած հրաժեշտի խաղում էմբլեմա խորհրդանիշի փոխարեն օգտագործել է իր նկարը։