Խավզա, գյուղ (ավան, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Խավզայի գավառակում[1]։ Գտնվում էր Մարզվան քաղաքի մոտ։

Գյուղ
Խավզա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԽավզայի գավառակ
Այլ անվանումներԳավզա, Խավսա, Հավզա, Ղավզա
Մակերես771 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն40 194 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խավզա (Աշխարհ)##
Խավզա (Աշխարհ)
Havza railway station building.

Առողջարաններ խմբագրել

Բնակավայրը հայտնի էր իր բուզիչ ջերմուկներով, որոնց վրա կառուցված էին հանքային բաղնիքներ։ Այստեղ բուժման էին գալիս Սամսոն, Ամասիա, Մարզվան քաղաքներից և այլ վայրերից։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 120 տուն, որից 15-ը՝ հայկական։ Ըստ մեկ այլ տվյալների XX դարի սկզբին բնակավայրը քաղաք էր և ուներ 600 տուն բնակիչ։ Բնակչության մեծամասնությունը թուրքեր և հույներ էին, որից 48 տունը՝ հայեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խավզան ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր երկսեռ հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 684

Աղբյուրներ խմբագրել