Խավարից այն կողմ, հայ արձակագիր Արմեն Նիազյանի թվով երկրորդ գիրքը[1], որը լույս է տեսել 2020 թվականին։

Խավարից այն կողմ
ՀեղինակԱրմեն Նիազյան
ՏեսակԳիրք
ԺանրԳեղարվեստական
Բնօրինակ լեզուՀայերեն
ԽմբագիրԱ․ Ճաղարյան
ՆկարազարդողՅ․ Գրիգորյան
Կազմի հեղինակՌ․ Նիկողոսյան, Վ․ Ասրիև
Հրատարակման վայրՀայաստան
Հրատարակման տարեթիվԱպրիլ, 2020

Նկարագրություն խմբագրել

«Խավարից այն կողմ» գիրքը պայքարների, արժեքների բախման, մարդու աղավաղված պատկերի ու դրա վերականգնման մասին մի փոքրիկ պատմություն է։ Գիրքը պատմում է մի քանի մարդկանց կյանքից խաչաձևվող դրվագներ ու մի արևի պատմություն, որ երևաց մթնած ամբերի ետևից[2]։

Մի քանի մեջբերում գրքից․

«Եթե հիվանդությունը որոշել է գողանալ քո ապագան, ինչու՞ ես ներկադ էլ ինքնակամ տալիս նրան։ Քանի դեռ շնչում ես, ուրեմն հույս կա, ապրի՛ր, ուրախացի՛ր քեզ ընձեռնված հնարավորությամբ, ապրի՛ր այսօրդ, անհագուրդ կու՛լ տուր ան օդը, որ տրված է քեզ, սովորի՛ր ապրել մեռնելուց առաջ․․․ Մի շտապիր թաղել ինքդ քեզ, ուրիշներն են դրա վարպետը, դու ապրի՜ր, ապրի՜ր, ապրիր ամեն վայրկյանդ․․․»։

«Որովհետև վաղուց սովորել ենք խոսել, գործել ու մտածել ոչ թե սրտով, այլ ձևով։ Ավա՜ղ, բովանդակության փոխարեն մեզ սկսել է հետաքրքրել փաթեթավորումը միայն։ Թերևս դա է մեր մեծագույն խնդիրը․ մեզ դադարում է հետաքրքրել սիրտը, մինչդեռ ամենագեղեցիկ զգացմունքների կենտրոնում հե՛նց սիրտն է․․․»։

«Մանկատան պատերը գեղեցիկ ու գունազարդ են միայն դրսից նայողների ու այցելուների համար, իսկ եթե հարցնեք այնտեղ բնակվող երեխաներին, այդ պատերը ճնշող են, մռայլ ու տխրեցնող, որովհետև բաժանել են իրենց ու իրենց ծնողներին՝ կամա թե ակամա․․․ Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր երեխայի աչքերի մեջ թաքնված թախիծ կա, անպատասխան ու անորոշ թախիծ՝ ճիշտ նման այն անձև դատարկությանն ու խավարին»։

«Հնարավո՞ր է լսել աստվածապաշտ հոգևորականի հորդորներն ու դառնալ ավազակ, հնարավո՞ր է լինել ուժեղ, բայց բախվել անհաղթահարելի պատի ու հանձնվել, հնարավո՞ր է ընկղմվել խավարի մեջ ու այլևս չտեսնել, թե ինչ կա խավարից այն կողմ․․․»։

«Ցավոք, բաց դռան արժեքը հաճախ հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ այն կողպվում է մեր առաջ»։

«Երանի՜ ամեն հիշողություն մեր դեմքին ժպիտ բերեր»։

«Երբեմն հենց մեր կյանքի դրամաներն էլ դառնում են մեր ուսուցիչները․․․»։

«Երբ կյանքից հերթական ապտակն է հասնում քեզ, երբ դեմքիդ առաջ շրխկոցով փակվում է հերթական դուռն ու մարում հույսի խունացած պատրույգը, պիտի լինես ուժեղ ու սառնասիրտ՝ նորից ոտքի կանգնելու և առաջ գնալու համար, այլապես կճզմվես, կկորչես անհետ ու անհիշատակ»։

«Հիշողություններ կան, որ ուզում ես ամուր գրկել ու երբեք բաց չթողնել․․․»։

«Ամենախավար գիշերվան անգամ հաջորդում է պայծառ լուսաբաց․․․»։

Բովանդակություն խմբագրել

Գիրքը բաժանված է 12 գլուխների․

Գլուխ 1. «Հողանյութ կերպարանքը»

Գլուխ 2․ «Կորստի աղաղակը»

Գլուխ 3․ «Անհետացող ինքնաթիռները»

Գլուխ 4․ «Խոնարհված տաճարը»

Գլուխ 5․ «Համալսարանական հանդիպում»

Գլուխ 6․ «Գողը»

Գլուխ 7․ «Չիր վաճառողի աղջիկը»

Գլուխ 8․ «Վարդի ծակող փշերը»

Գլուխ 9․ «Անբուժելի հիվանդը»

Գլուխ 10․ «Անցյալի արձագանքը»

Գլուխ 11․ «Սպասված լուրը »

Գլուխ 12․ «Պատմության վերջին ակորդը»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքերի հեղինակ՝ Արմեն Նիազյան։». newsflow.am. Արտյոմ Օհանյան. 06/16/2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 05/09/2020-ին.
  2. ««Խավարից այն կողմ». գեղարվեստական պատում կյանքի, սիրո և լույսի կարևորության մասին». YerevanStyle.com. 04.07.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 18.06.2020-ին.